ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին նախարար, Կալիֆոռնիայի համալսարանի նախագահ Ջանեթ Նապոլիտանոն համոզված է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն արժանի չէ ներման: Այս մասին Նապոլիտանոն հայտնել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ Սնոուդենը վիթխարի վնաս է հասցրել անվտանգությանը, և դա արել է՝ օրենքը խախտելով: Նա հանցագործություն է կատարել»,- ասել է Նապոլիտանոն:
Նախկին նախարարի խոսքով՝ նրա արածի հետևանքները մենք կտեսնենք և՛ հիմա, և՛ տարիներ անց: «Ես չէի դիտարկի ներումը որպես միջոցառում, որը կարելի է կիրառել Սնոուդենի հարցում»,- ընդգծել է նա:









































