Թայվանական AU Optronics ընկերությունը, որը համարվում է դիսփլեյներ արտադրող առաջատար ընկերություններից մեկն աշխարհում, Sipix էլեկտրոնային թղթի հիման վրա ստեղծել է «թղթե դիսփլեյ», որը հնարավորություն ունի ցուցադրելու սև և սպիտակ տեսանյութ:
Ճիշտ է, տեսանյութի վերարտադրության արագությունը շատ ցածր է՝ մոտ 6 կադր վայրկյանում, ինչը տեսանյութը նմանեցնում է մուլտֆիլմի: Սակայն ինչպես վստահեցնում են դրա հեղինակները, այդ ցուցանիշը շուտով կավելացվի մինչև 10 կադր վայրկյանում: Վերարտադրության գույներն են մոխրագույնի չորս տարբեր երանգները, սակայն այն կավելացվի մինչև 16 տարբեր երանգներ: