Անգլիայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/32 եզրափակիչ փուլի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում հյուրընկալեց «Սուոնսի»-ին:
Դևիդ Մոյեսի սաները շարունակում են ընթացիկ մրցաշրջանում իրենց շատ անկայուն ելույթները: Խաղի մեկնարկային 16 րոպեներից հետո թիմերը մեկական գնդակ էին փոխանակել, և ամեն ինչ վճռեց մրցավեճի վերջնամասում Ուիլֆրիդ Բոնիի խփած գոլը: Արդյունքում, «կարմիր սատանաներ»-ը դուրս են մնում մրցաշարի հետագա պայքարից:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սուոնսի»` 1:2
0:1 Ռոութլեջ (12′), 1:1 Չիչարիտո (16′), 1:2 Բոնի (90′)









































