Sunday, 05 07 2026
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Կոչ ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կոչով դիմում է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին.

Հարգելի´ պարոն Բարսեղյան

Շուտով տեղի է ունենալու ՇՊՀ ռեկտորի ընտրություն, սակայն համալսարանի կողմից հոգաբարձուների խորհրդում ներկայացված 12 անդամներից 6-ը պրոֆեսորադասախոսական կազմից են, ովքեր ընտրվել են բազմաթիվ ընթացակարգերի խախտումներով, ընդ որում` հաստատվելով ոչ լեգիտիմ գիտական խորհրդի կողմից:

Խնդրում ենք որպես ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, օգտվելով համալսարանի կանոնադրության 43-րդ կետի և 41-ի 12-րդ ենթակետի պահանջներից, վերանայել ռեկտորի գիտական խորհրդի կազմի հաստատման հրամանը՝ բեկանելով այն, քանի որ հրամանը չի բխում բուհի կանոնադրությունից:

Հայտնում ենք, որ բուհի գիտական խորհուրդը ոչ լեգիտիմ է, հետևաբար, վերջինիս կողմից հոգաբարձուների խորհրդում ընտրված անդամները՝ ևս:

Ըստ ռեկտորի հրամանի` համալսարանի գիտական խորհուրդը բաղկացած է 27 անդամներից (http://shsu.am/close-2/), որից
Ի պաշտոնե

1. Սերոբյան Երվանդ Սերյոժի — Գիտական խորհրդի նախագահ, ռեկտորի պարտականություններ կատարող

2. Պետրոսյան Կարինե Ռահիմի — Գիտական քարտուղար,

3. Խաչատրյան Վալերի Գրիգորի — Արհեստակցական կազմակերպության նախագահ,

4. Պողոսյան Բագրատ Ժորայի – Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան,

5. Հովհաննիսյան Օֆելյա Հայկազի — Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դեկան,

6. Տոնոյան Երվանդ Պարույրի — Ռազմական ամբիոնի պետի տեղակալ- ուսումնական մասի պետ

7. Խաչատրյան Թերեզա Արթուրի — Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ կենտրոնի տնօրեն

8. Քալաջյան Ռաֆֆի Վաղինակի — Ֆինանսատնտեսական վերլուծությունների ծրագրավորման և հաշվապահական հաշվառման բաժնի վարիչ- գլխավոր հաշվապահ

Նշանակովի

9. Սարգսյան Սամվել Հովհաննեսի — ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր

10. Հայրապետյան Սերգո Արտուշի — Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների դոկտոր

11. Հովհաննիսյան Անահիտ Սերյոժայի — Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

12. Դրմեյան Հենրիկ Ռուբենի — Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր

Ընտրովի

13. Մարդոյան Ռուզաննա Արամայիսի — Մանկավարժության ֆակուլտետի դեկան,

14. Մելիքյան Թամարա Հմայակի — Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկան,

15. Տեր-Ադամյան Շուշանիկ Վոլոդյայի — Միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության ամբիոնի վարիչի ԺՊ, բանասիրական գիտությունների թեկնածու

16. Ղուկասյան Լուսիկ Հենրիկի— Մանկավարժության ամբիոնի վարիչի ԺՊ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ,

17. Հակոբյան Լիզա Հելբերդի — Մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու

18. Սարգսյան Արմենուհի Հակոբի — Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն

19. Մարտիրոսյան Լևոն Մովսեսի — Աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ

20. Ղազարյան Ջեմմա Կարոյի— ՇՊՀ ՈւԽ նախագահի ԺՊ, Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ, «Լրագրություն» 3-րդ կուրսի ուսանողուհի

21. Խաչատրյան Աննա Արմենի — Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ, «Սոցիալական աշխատանք» 3-րդ կուրսի ուսանողուհի

22. Ավետիսյան Հրանուշ Կարապետի — Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ, «Անգլերեն լեզու և գրականություն» 3-րդ կուրսի ուսանողուհի

23. Ավագյան Էլմիրա Սոսի — Մանկավարժության ֆակուլտետ, «Մեթոդիկա» 3-րդ կուրսի ուսանողուհի

24. Հովհաննիսյան Լիլիթ Գոռի — Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ, «Աշխարհագրություն» 2-րդ կուրսի ուսանողուհի

25. Հարությունյան Ստեփան Մերուժանի — Ռազմական ամբիոն, «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» 2-րդ կուրսի ուսանող

26. Չարչօղլյան Արթուր Էդվարդի — Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ, «Պատմություն» 2-րդ կուրսի ուսանող (հեռակա բակալավրիատ)

27. Հարությունյան Քաջիկ Հակոբի — ՈՒԳԸ նախագահ

Նկատենք, որ ռեկտորի կողմից խախտվել են բուհի կանոնադրության 49-րդ կետը և գիտական խորհրդի կանոնադրության 3.1 կետը:

Ըստ բուհի գիտական խորհրդի կանոնակարգի (հաստատված 2017 թ. մայիսի 11-ի նիստում (http://shsu.am/media/pdf/SHSU_gitxorhrdi_kanonakarg.pdf ) 3.1 կետի` գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40-ը, որի առնվազն հիսուն տոկոսն ընտրովի անդամներն են: Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (գիտական խորհրդի նախագահ), ռեկտորի խորհրդականը, պրոռեկտորները, գիտական քարտուղարը (գիտական խորհրդի քարտուղար), իրավաբանական ծառայությունների, փաստաթղթերի պահպանման և արխիվացման հատուկ բաժնի վարիչը, արհեստակցական կազմակերպության նախագահը, ֆակուլտետների դեկանները, ռեկտորի նշանակմամբ` այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև ընտրովի անդամներ` գիտական խորհրդի կանոնակարգի համաձայն:

Ըստ վերոնշյալ կանոնակարգի` ի պաշտոնե անդամներ չեն կարող լինել վերոնշյալ կազմից երեքը՝

1. Տոնոյան Երվանդ Պարույրի — Ռազմական ամբիոնի պետի տեղակալ- ուսումնական մասի պետ

2. Խաչատրյան Թերեզա Արթուրի — Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ կենտրոնի տնօրեն

3. Քալաջյան Ռաֆֆի Վաղինակի — Ֆինանսատնտեսական վերլուծությունների ծրագրավորման և հաշվապահական հաշվառման բաժնի վարիչ- գլխավոր հաշվապահ

Առավելագույնը կարող էին լինեին ռեկտորի կողմից նշանակովի անդամներ:

Իսկ դրա փոխարեն ի պաշտոնե անդամների մեջ ընդգրկված չեն 4 ֆակուլտետներից երկուսի դեկանները, ռեկտորի խորհրդականը, իրավաբանական ծառայությունների, փաստաթղթերի պահպանման և արխիվացման հատուկ բաժնի վարիչը: Ավելին, ըստ համալսարանի Ուսանողական գիտական ընկերության կանոնադրության 4.6 կետի (http://shsu.am/media/pdf/SHSU-ugy-kanonadrutyun.pdf)` ՈւԳԸ նախագահը ևս ի պաշտոնե գիտական խորհրդի անդամ է:

Այսպիսով, բուհի ռեկտորի համապատասխան հրամանով գիտական խորհրդի անդամներից 12-ը ի պաշտոնե և նշանակովի անդամներ են, որին գումարելու ենք ընտրովի անդամների ցանկից երկու դեկաններին և ՈՒԳԸ նախագահին, որի արդյունքում ստանում ենք՝ 27 անդամից 15-ը, այսինքն` 50%-ից ավելին ռեկտորի կողմից նշանակովի և ի պաշտոնե անդամներ են, ինչը հակասում է բուհի կանոնադրության 49-րդ և գիտական խորհրդի կանոնադրության 3.1 կետերին:

Նկատենք նաև, թե ովքեր են ընդգրկված ընտրովի անդամների մեջ.

1. Սարգսյան Արմենուհի Հակոբի — Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն – վարչական լուրջ պաշտոն զբաղեցնող անձ

2. Չարչօղլյան Արթուր Էդվարդի — Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ, «Պատմություն» 2-րդ կուրսի ուսանող (հեռակա բակալավրիատ) – բուհում առաջատար մասնագետ

Այսպիսով, ստացվում է, որ առանց հաշվի առնելու նաև վերջին երկուսի ներգրավումը, ակնհայտ է, որ համալսարանի գիտական խորհուրդը ոչ լեգիտիմ է:

Անհրաժեշտ է լուծարել համալսարանի գիտական խորհուրդը` չեղյալ համարելով հոգաբարձուների խորհրդի անդամների ցանկը: Ընտրված մարդիկ ընդամենը Սահակ Մինասյանի կամքը կատարողներն են, որը մեզ վստահություն չի ներշնչում արդար և անկողմնակալ ընտրությունների համար:

Նախ՝ խախտելով բուհի կանոնադրությունը՝ տարբեր ֆակուլտետներում ընտրությունները տարբեր ընթացակարգերով է կազմակերպվել։ Օրինակ՝ Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում իրենց թեկնածուների ընտրությունը տեղի է ունեցել ֆակուլտետի խորհրդի նիստում, իսկ մյուս ֆակուլտետներում ընտրությունները տեղի են ունեցել ամբիոններում։Ընդ որում,եղել են ամբիոններ,որտեղ մի քանի անգամ թեկնածուների առաջադրման ընտրություններ են եղել:

Բուհի 4 ֆակուլտետներից մեկի՝մեծ քանակությամբ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմ ունեցող Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետը տարրականորեն արհամարհվեց.որևէ մեկն այդ ֆակուլտետից չի ընտրվել,իսկ 2-ական թեկնածուներ ընտրվեցին մյուս ֆակուլտետներից… Այդ 2-ական թեկնածուներն ընտրվել են բուհի ամենաքիչ պրոֆեսորադասախոսական քանակ ունեցող ամբիոններից՝Ֆիզիկական կուլտուրայի և Ռուսաց լեզվի ու գրականության…Այնպիսի տպավորություն է,որ այդ ֆակուլտետներում այլ ամբիոններ չկան…Ընտրված 6-ից 3-ը չունեն գիտական աստիճան,կոչում, ավելին՝ 2-ի համար համալսարանը հիմնական աշխատավայր չէ,իսկ 2-ը կենսաթոշակային տարիքի են՝70 տարեկանից անց են…

Հոգաբարձուների խորհրդի անդամներ Էվելինա Մաթևոսյանը,Արտուշ Խաչատրյանը և Խաչատուր Իսրայելյանն ընտրվել են՝ խախտելով համալսրանի կանոնադրության 32-րդ կետը, քանի որ հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է լինել յուրաքանչյուր 18 տարին լրացած չափահաս մարդ, ով ՇՊՀ-ի այլ մարմինների անդամ չէ:Իսկ այդ երեքն էլ իրենց ֆակուլտետների խորհուրդների անդամներ են: Մեկն ի պաշտոնե՝որպես Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար (տե´ս Համալսարանի ֆակուլտետի օրինակելի կանոնադրության 3.3.1 կետը (http://shsu.am/media/pdf/SHSU_fakulteti_kanonadrutyun.pdf), իսկ մյուս երկուսն ընտրվել են իրենց ամբիոնների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում