Իսրայելի իշխանությունները մերժել են Հորդանան գետի հովտում անվտանգություն ապահովելու ԱՄՆ-ի առաջարկը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Իսրայելի հետախուզության և ռազմավարության նախարար Յուվալ Շտայնիցին:
«Անվտանգությունը պետք է մնա մեր ձեռքերում»,- հայտարարել է Շտայնիցը:
Նախարարի խոսքերը հնչել են ի պատասխան Պետդեպի ղեկավար Ջոն Քերիի առաջարկի, ով հունվարի 2-ին ժամանել էր Մերձավոր Արևելք: Քերին ծրագրում էր մասնակցել Իսրայելի և Պաղեստինի միջև ընդհատված բանակցություններին:
Ներկայումս Հորդանան գետի հովիտն ամբողջությամբ գտնվում է Իսրայելի ռազմական և վարչական վերահսկողության ներքո:











































