Դորտմունդի «Բորուսիա»-ի առաջատար Մարկո Ռոյսը խոստացել է երբեք չտեղափոխվել «Բավարիա»:
«2011 թվականի ամռանը, երբ խաղում էի Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ում, «Բավարիա» տեղափոխության շանս ունեի: Բայց ես ընտրեցի «Բորուսիա»-ի տարբերակը և չեմ ափսոսում:
Կարող եմ խոստանալ, որ երբեք չեմ դառնա «Բավարիա»-ի ֆուտբոլիստ: Ես նվիրված եմ Դորտմունդին, հարգում եմ թիմիս երկրպագուներին, ովքեր աջակցում են խաղի ցանկացած ելքի դեպքում: Չեմ ցանկանում վշտացնել և դավաճանել այդ մարդկանց: Ավելի հարմար եմ գտնում հաջողությունների հասնել ներկայիս թիմիս հետ»,- Ruhr Nachrichten-ը մեջբերում է 24-ամյա Ռոյսի խոսքերը:








































