Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան չի ուսումնասիրում «Բարսելոնա»-ում կարիերան շարունակելու տարբերակը:
Հիշեցնենք` կատալոնացիները նոր դարպասապահ են փնտրում: «Կապտանռնագույններ»-ը դիտարկում են Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենի կամ «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուայի տրանսֆերները գնելու տարբերակը: Սակայն վերջինից, հավանաբար, կատալոնացիները պետք է հրաժարվեն:
««Ատլետիկո»-ի հետ Կուրտուայի պայմանագիրն ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը: Այնուհետև նա մտադիր է «Չելսի» վերադառնալ: Միայն երկու ակումբ նշանակություն ունեն Տիբոյի համար` «Չելսի»-ն և «Ատլետիկո»-ն: Առաջիկա օրերին նա կքննարկի իր ապագան լոնդոնյան ակումբի ղեկավարների հետ»,- ասել է ֆուտբոլիստի հայրը:








































