Sunday, 21 06 2026
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը

Ծածկադմփոցը ավարտվեց. Մոսկվայում սպասում են Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Ուշակովը նախօրեին հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում սպասվող Փաշինյան-Պուտին հանդիպմանը ակնկալում են լուրջ և անկեղծ խոսակցություն հարցերի մասին, որ առկա են երկու կողմում էլ: Երևանը նախօրեին պաշտոնապես հայտնել է սեպտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի մասին: Այս այցից առաջ հայ-ռուսական հարաբերության լարվածության ու ճգնաժամի վերաբերյալ հնչել են ամենատարբեր դատողություններ:

ՌԴ նախագահի օգնականի հայտարարությունը ըստ էության պարզորոշ վկայում է, որ իրավիճակը անկասկած սովորական չէ, և հայ-ռուսական հարաբերությունը ներկայումս գտնվում է առանձնահատուկ մի փուլում, որտեղ Մոսկվան ուղղակի բաց տեքստով է խոսում լուրջ և անկեղծ խոսակցության իր ակնկալիքների մասին: Այստեղ հնարավոր է իհարկե հարաբերական մեկնաբանություն, որովհետև մի կողմից՝ սա նշանակում է իսկապես առկա որոշակի խնդիրների արձանագրում, մյուս կողմից, սակայն, սա նաև նշանակում է արձանագրում այն իրողության, որ հայ-ռուսական հարաբերությունն այլևս մենախոսություն չի հիշեցնում, և Ռուսաստանի իշխանությունն այդ իմաստով խոսում է իրապես քննարկումների մասին:

Բանն այն է, որ մինչ այժմ հայ-ռուսական հարաբերությունն ըստ էության կառուցվել է ոչ այնքան հարցերի բացակայության, որքան հարցերի վերաբերյալ լռության վրա: Իսկ այդ լռությունն էլ իր հերթին պայմանավորվել է նրանով, որ հայկական կողմը գերադասել է ոչ մի խնդիր չառաջացնել, թեկուզ եղած խնդիրների չլուծվածության գնով, միայն թե չլինեն, այսպես ասած, փոխադարձ անկեղծության ու լրջության մասին խոսակցություններ: Հայաստանի նոր իշխանությունը հենց սկզբից հայտարարել է այդպիսի գործելաոճից հրաժարվելու մտադրության մասին, ինչն էլ բերել է ոչ թե հայ-ռուսական նոր խնդիրների, այլ ընդամենը ստեղծել է վիճակ, երբ կողմերը դադարել են խնդիրների մասին չխոսել: Եվ սա ըստ էության արդեն իսկ առաջընթաց է, ինչքան էլ տարօրինակ հնչի այդ հանգամանքը:

Առաջընթաց է այն պարզ պատճառով, որ խնդիրները լռության մատնելը չի կարող բխել որևէ մեկի շահից, քանի որ դրանք այդ պարագայում ունեն ավելի խորանալու, ոչ թե ինքնըստինքյան լուծում ստանալու հատկություն: Իսկ խնդիրները չբարձրաձայնված լուծելու մարտավարությունն էլ ինքնին ինքնախաբեություն է, այն պարզ պատճառով, որ չկա դրա երկուստեք ճանաչում: Այսինքն՝ եթե հարցերը բարձրաձայնված չեն, ուրեմն դրանք ճանաչված չեն երկկողմանիորեն, այլապես ինչո՞ւ չբարձրաձայնել, ի՞նչն է խանգարելու դրան: Հետևաբար խոսքը ոչ թե լուռ լուծելու, այլ ծածկադմփոցի մասին է:

Այսպիսով, հայ-ռուսական հարաբերությունը սկսում է մաքրվել ծածկադմփոցից, և Ուշակովի հայտարարությունը, ինչքան էլ տարօրինակ հնչի, հենց դրա վկայությունն է: Այո, թվում է, որ Կրեմլից հնչում է խիստ տոն, որ սպասում են լուրջ ու անկեղծ խոսակցության: Իհարկե, սա արդեն երկրորդ և կարևոր քայլն է, որ պետք է անի Երևանը՝ խնդիրները բարձրաձայնելուց հետո: Այսինքն՝ պետք է լինեն նաև դրանց լուծման կոնցեպտուալ պատկերացումներ, որոնք ներկայացվեն Մոսկվային և քննարկվեն: Հակառակ դեպքում իհարկե արդեն կարող ենք խոսել նոր խնդրի և խորքային խնդրի մասին: Այդ տեսանկյունից գործնականում առաջին անգամ շատ կարևոր է դառնում հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումը այն առումով, որ այն կարող է դնել հարաբերությունների լիովին նոր համակարգի սկիզբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում