Saturday, 18 07 2026
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում

Ռոբերտ Քոչարյանն անմեղսունա՞կ է․ կարծիք, որը կերտում են նրա պաշտպանները

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր հայտարարել է, որ երկրորդ նախագահը հրաման չի տվել իրավապահներին 2018 թ. մարտի 1-ի լուսադեմին գործողություն իրականացնել Ազատության հրապարակում:

Պաշտպանական կողմի մարտավարությունը կանխատեսելի, սակայն, մեծ հաշվով՝ միագիծ է։ Նրանք Մարտի 1-ի գործի հետ կապված բոլոր դրվագներում կտրականապես հերքում են Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը, անգամ՝ մասնակցությունը։ Ստացվում է աբսուրդային մի իրավիճակ, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ինքնակամ է բանակը ներքաշել քաղաքական գործընթացներում, ոստիկանությունը մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում զբաղված է եղել ինքնիրավչությամբ՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հրամանով ու այսպես կարող ենք շարունակել ու ենթադրել, որ ԱԱԾ-ում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների դեմ քրեական գործը հարուցվել է առանց Ռոբերտ Քոչարյանի իմացության, ոստիկանությունը ընդդիմադիրների շրջանում «մարդաորսը» իրականացրել է սեփական նախաձեռնությամբ։ Եթե հավատանք Քոչարյանի պաշտպաններին, ապա իսկապես տարօրինակ ու աբսուրդ իրավիճակ ենք ունենում, որը, առնվազն քաղաքական հարթության վրա, չունի որևէ բացատրություն։

Եթե մի պահ ենթադրենք, որ Քոչարյանի պաշտպանները ճիշտ են, ապա ստիպված ենք արձանագրել, որ «ինքնակամ» գործած բոլոր ուժայինները կոորդինացված գործողություններ են իրականացրել, այլապես հնարավոր չէ պատկերացնել, որ բոլոր հակասահմանադրական գործողություններն իրականացվել են նույն օրը, կամ բոլորի մեկնարկը տրվել է նույն օրը։

Սակայն նման բան մտածելու հիմքեր չունենք, որովհետև առնվազն չկան փաստեր, որ ուժայինները Ռոբերտ Քոչարյանից քողարկված «հայկական ԳԿՉՊ» են ստեղծել՝ ունենալով բացահայտ կամ քողարկված քաղաքական հավակնություններ։ Ավելին՝ փաստերն այլ բանի մասին են հուշում․ համենայն դեպս՝ Մարտի 1-ի իրադարձությունները չբերեցին, օրինակ` Հայկ Հարությունյանի կամ Միքայել Հարությունյանի առաջխաղացմանը, այլ հակառակը՝ Սերժ Սարգսյանի նախագահության մեկնարկին նրանք պաշտոնանկ արվեցին ու նշանակվեցին անհամեմատ ավելի համեստ պաշտոններում։ Այս պարագայում՝ բնականաբար, վերանում է ինքնիրավչությամբ զբաղվելու նրանց մոտիվացիոն հիմքը, սեփական նախաձեռնությամբ հանցագործություն կատարելու պատճառահետևանքային կապը։

Եթե Քոչարյանն ասում է, որ բանակը կամ ոստիկանությունն իր հրամանները չեն կատարել, ապա գուցե ակնարկում է, որ նրանք կոորդինացված գործել են մեկ այլ պաշտոնյայի հրամանով։ Քոչարյանը՝ իր պաշտպանների շուրթերով, տողատակով հասկացնում է, որ հիմնական թիրախ դարձնեն ոչ թե իրեն, այլ Մարտի 1-ի քաղաքական շահառուին՝ Սերժ Սարգսյանին։ Համենայն դեպս, եթե Քոչարյանը «սուխոյ ատկազ»-ի ռեժիմով հրաժարվում է բոլոր մեղադրանքներից, ապա տրամաբանական է ենթադրել, որ Մարտի 1-ի գործողությունները ղեկավարել է Սերժ Սարգսյանը՝ լինելով համակարգի երկրորդ դեմքը, գործող վարչապետը, իսկ որ ամենակարևորն է՝ 2008-ի նախագահական ընտրությունների հիմնական շահառուն։ Արյունոտ իրադարձությունների կազմակերպման հարցում Սերժ Սարգսյանը, անշուշտ, ունի պատասխանատվության իր բաժինը ու կարծում ենք՝ ՀՔԾ-ն ժամանակի ընթացքում կանդրադառնա նաև այս հարցին, մանավանդ որ ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը հրապարակավ հայտարարել է, որ երրորդ նախագահը կանչվելու է հարցաքննության։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվելու պարագայում նա ընդամենը կդառնա Քոչարյանի հանցակիցներից մեկը՝ «անձեռնմխելի» պահելով երկրորդ նախագահի հիմնական մեղադրյալի կարգավիճակը։ Միայն Հայաստանի պաշտպանության նախարարի 2008թ-ի թիվ 0038 գաղտնի հրամանի նախաբանը բավարար է, որպեսզի պնդում արվի, որ այդ օրերին սահմանադրական կարգի տապալման գործընթացը ղեկավարել է Ռոբերտ Քոչարյանը։

Սակայն խնդիրն ունի այլ ասպեկտ ևս։ Եթե Քոչարյանի փաստաբանները համառորեն պնդում են, որ իրենց պաշտպանյալը մասնակից չէ 2008-ի արյունոտ իրադարձությունների կազմակերպմանը, ակամայից արձանագրում են, որ Ռոբերտ Քոչարյանը եղել է շատ թույլ նախագահ, որը չի վերահսկել իրավիճակը։ Եթե այս վարկածը ճիշտ է, ապա Ռոբերտ Քոչարյանի այսօրվա քաղաքական հայտը չարժե անգամ լուրջ քննարկել, որովհետև նա փաստացի եղել է իրավիճակին չտիրապետող նախագահ, որի պաշտոնավարման տարիներին, օրինակ՝ ռուսները կազմակերպել են Հոկտեմբերի 27-ի սպանդը, կամ Սերժ Սարգսյանն ու ուժայինները՝ Մարտի 1-ը։

Ռոբերտ Քոչարյանն այս օրերին քաղաքականություն է վերադառնում «ուժեղ ղեկավարի» այցեքարտով, նրա փաստաբանները նրանից կերտում են անմեղսունակի կերպար։
Իհարկե, ակնհայտ է, որ պաշտպանական կողմն իրականացնում է քարոզչական մանիպուլյացիայի տոտալ քաղաքականություն։ Օրինակ՝ այսօր պաշտպաններից Արամ Օրբելյանը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձնագրերի` նախաքննական մարմնում պահվելու հարցին, նշել է, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, համաձայն որի` մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթն իրականացնող մարմնում, մարդու իրավունքների պաշտպանի դիմումին համապատասխան, 2017 թվականին ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող: Օրբելյանը ՀՔԾ-ին փաստորեն մեղադրել էր ապօրինություն կատարելու մեջ, ինչին, բնականաբար, հետևել է ծառայության բավականին խիստ արձագանքը․ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, քաջածանոթ լինելով ՀՀ Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 4-ի որոշման բովանդակությանը` հարկ է համարում նշել, որ հիշյալ որոշմամբ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի որևէ նորմ, այդ թվում` «Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը» դրույթը, ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր չի ճանաչվել, որպիսի պայմաններում առնվազն անհասկանալի է պաշտպանի նման` իրականությանը չհամապատասխանող և միևնույն ժամանակ չհիմնավորված ինքնավստահությամբ հնչեցրած դիրքորոշումը»:

Պաշտպանական կողմի մանիպուլյատիվ վարքագիծը զարմանալի չէ․ նույն հետևողականությամբ նրանք շարունակում են հանրային կարծիք ձևավորել, որ Քոչարյանն անմեղսունակ է եղել՝ տաս տարիների ընթացքում չտիրապետելով նախագահական իշխանությանը։ Միայն թե՝ պաշտպանական կողմի այս մարտավարությունը, ըստ էության, զրոյացնում է Քոչարյանի քաղաքական հեռանկարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում