Wednesday, 10 06 2026
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ

Մարտի 1-ի գործով նոր դրվագը կարող է լուրջ հետևանքներ ունենալ. դատապարտվածները պետք է արդարացվեն

Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը կարևոր է համարում 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կողմից նոր քրեական գործի հարուցումը։ «Մարտիմեկյան ամբողջ իրավիճակը սկսվել է մարտի 1-ից մի քանի օր առաջ, հատուկ կազմակերպված հանգամանքներում։ Բոլորս գիտենք, որ մարտի 1-ի առավոտյան գործողությունները ազդող են եղել հետագա բոլոր գործողությունների վրա։ Դա արհեստական ստեղծված իրավիճակ էր նախահարձակ լինելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սեդա Սաֆարյանը։

Նշենք, որ երեկ ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ 2008-ի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ 2008-ի մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, «ոստիկանության տարբեր ստորաբաժանումների՝ առնվազն 1.300 ծառայողներ Երևան քաղաքի Ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա` քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելով` հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին, նրանց հետապնդել քաղաքի կենտրոնական հատվածներում՝ ցրելով առանձին հատվածներում հավաքված մարդկանց կուտակումները»:

«Ոստիկանության կողմից կատարված գործողությունների հակաօրինական լինելու վերաբերյալ հիշյալ հանձնաժողովի, փաստահավաք խմբի, ինչպես նաև հանրության մոտ ի հայտ եկած կասկածները ցրելու, այդ ապօրինությունները քողարկելու, դրանք որպես իրավաչափ ներկայացնելու, ինչպես նաև այդ գործողությունների համար հետագայում պատասխանատվությունից ազատվելու խմբային շահերից ելնելով` ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել և շրջանառության մեջ են դրվել համապատասխան պաշտոնական փաստաթղթեր, թե իբր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 2008թ. փետրվարի 29-ին ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին: Ըստ այդ՝ փաստաթղթերի և դրանց հիման վրա ոստիկանության պաշտոնական պարզաբանումների՝ ստացված տեղեկությունները ճշտելու, իսկ դրանք հաստատվելու դեպքում հանցագործությունների խափանման, հանցանք կատարած անձանց հայտնաբերման անհրաժեշտությամբ պայմանավորված` 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 07:00-ին, ոստիկանության ստորաբաժանումները, իբր թե «տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակով գնացել են Ազատության հրապարակ, սակայն ցուցարարների կողմից դիմադրության հանդիպելուց հետո ստիպված նրանց դուրս են հանել հիշյալ հրապարակից»:

Փաստահավաք խմբի անդամի խոսքերով՝ այս տեսանկյունից շատ կարևոր է, թե ով է հրահանգավորել այս ոստիկաններին, ինչու հանկարծ նրանք որոշել են հանգիստ հանրահավաքը ցրել բռնության ճանապարհով, որը օրվա վերջում հանգեցրեց նաև 10 սպանության։ «Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովում մեր կողմից բազմիցս բարձրացվել է ոստիկանության կողմից ոչ իրավաչափ գործողությունների հարցը, բայց իրենք գտել են, որ ոչ, ոստիկանները իրավաչափ են եղել, ոստիկանության գործողությունները հիմնավորված են եղել և եղել են անհրաժեշտություն։ Եվ այս ֆոնին Քոչարյանը մոռանում է, որ այն, ինչ արվել է այդ օրը, արվել է սահմանադրական կարգի դեմ, քաղաքական նպատակ է հետապնդել։ Տրված հրամանները, կատարված գործողությունները նախագահի սովորական վարքագծի դրսևորումներ չեն»,- ասաց տիկին Սաֆարյանը։

Անդրադառնալով ոստիկանների կողմից փաստաթղթեր կեղծելուն, Սաֆարյանն ասաց, որ դրա մասին ինքը բարձրաձայնել է 10 տարի շարունակ, բայց իր հայտարարությունները ընթացք չեն ստացել։ «Իհարկե, փաստաթղթերը կեղծված էին։ Մուշեղ Սաղաթելյանի գործով, երբ ես դատարանում բողոքարկել էի մարտի 1-ի առավոտյան ոստիկանության գործողությունների համաչափությունն ու իրավաչափությունը, այդ ժամանակ ոստիկանության ներկայացուցիչը ոչ մի թուղթ չի ներկայացրել, որ իրենք գործողությունների պլան են ունեցել ու հանկարծ դրանից 4-5 ամիս անց, երբ ես արդեն փաստահավաք խմբի անդամ էի, մենք ոստիկանությունից պահանջեցինք համապատասխան թղթեր ու դրանք ներկայացվեցին, բայց դրանք կարծես երեկ գրված լինեին։ Դա կեղծված միջոցառումների ծրագիր էր, որով ուզում էին ցույց տալ, թե ամեն ինչ նախապես պլանավորված է եղել։ Բայց այս կեղծիքների բացահայտումը պետք է ամբողջացնի մարտի 1-ը, և Քոչարյանը պետք է պատասխան տա, թե իր կողմից նշանակված ոստիկանապետ Հայկ Հարությունյանը ինչպես է քաղաքական խամաճիկի նման ոստիկանությանը օգտագործել սեփական ժողովրդի դեմ»,- ընդգծեց Սաֆարյանը՝ ավելացնելով, որ հաջորդիվ ՀՔԾ-ի ուշադրության կենտրոնում պետք է հայտնվի օլիգարխների թիկնապահների ներգրավվածության հարցը մարտի 1-ի գործողություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բերված ուժերի։ «Բացի օլիգարխների թիկնապահներից մարտի 1-ի առավոտվա գործողություններին մասնակից ուժերի մեջ եղել են Լեռնային Ղարաբաղից բերված ուժեր։ Պետք է պարզվի, թե դրանք ինչ ուժեր են, ովքեր են և արդյոք դրանք այն նույն ուժերը չեն, որ շատ հաճախ խոսվում է, որ Քոչարյանի իշխանավորման տարիներին ընտրությունների ժամանակ օգտագործվել են»,- եզրափակեց Սեդա Սաֆարյանը։

ՀԱԿ անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանի խոսքերով՝ այս նոր դրվագով քրեական գործի հարուցումը շատ կարևոր է, քանի որ մարտի 1-ի առավոտվա գործողությունների համար մի քանի տասնյակ քաղաքացիներ քրեական հետապնդման են ենթարկվել, ազատազրկվել ու դատապարտվել են։ «Բայց հիմա, երբ պարզվում է, որ ոստիկանության գործողությունները եղել են ոչ օրինական, ի հայտ է գալիս նոր երևան եկած հանգամանք։ Մասնավորապես, որ Ազատության հրապարակում հավաքված խաղաղ ցուցարարները ոչ միայն ապօրինի հավաք չէին անցկացնում, ոչ միայն ապօրինի զենք, զինամթերք չեն պահել, ոչ միայն զանգվածային անկարգություններ չեն արել, նման մտադրություն չեն ունեցել, այլ եղել է ոչ համաչափ ու ոչ իրավաչափ միջամտություն ոստիկանության կողմից հավաքների ազատությանը, ինչի արդյունքում նաև ապօրինի քրեական հետապնդում է սկսվել հարյուրավոր քաղաքացիների դեմ, որի արդյունքում ավելի քան 50 մարդ դատապարտվել է Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելը։ Այնպես որ, սա շատ կարևոր դրված է մարտի 1-ի քրեական գործի բացահայտման համար»,- ասաց Խաչատրյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ այս դրվագով գործի լիարժեք բացահայտումը կարող է լուրջ իրավական հետևանքներ ունենալ։ Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ից հետո ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու հոդվածով դատապարտված անձինք կարող են դիմել գլխավոր դատախազություն նոր ի հայտ եկած հանգամանքներով, որպեսզի դատախազությունն էլ դիմեի վճռաբեկ դատարան՝ բեկանելու համար արդեն իսկ կայացված և օրինական ուժի մեջ մտած վճիռները և արդարացնի այդ անձանց։ Իսկ արդարացումը քրդատով արդեն հանգեցնում է հետևանքների, այդ թվում՝ նախատեսում է փոխհատուցում ապօրինի ազատազրկման համար»,-ընդգծեց Խաչատրյանը։

Արմեն Խաչատրյանի խոսքերով՝ այս դրվագով քրեական գործի հարուցումը, իհարկե, շատ կարևոր է, բայց դեռևս չի բացահայտում Մարտի 1-ի ամբողջական պատկերը։ Այլ դրվագներ էլ կան, վերջիվերջո, 10 սպանության հանգամանքները դեռևս բացահայտված չեն, և առաջիկայում այս ամենի բացահայտումը նոր միայն կամբողջացնի Մարտի 1-ի ողջ պատկերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում