Հարկերը չվճարելու համար «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Իսպանիայի դատարանի կողմից դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման:
Ըստ իսպանական ԶԼՄ-ների Մոուրինյուն Մադրիդի «Ռեալը» գլխավորելու ընթացքում իսպանական իշխանություններին չի վճարել 1․9 մլն եվրո հարկ, իսկ նրա ընդհանուր եկամուտն այդ ժամանակահատվածում կազմել է շուրջ 333 մլն եվրո:
Նույն աղբյուրի համաձայն Մոուրինյոյի նկատմամբ գործն ամբողջովին փակվել է:





































