Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Կարգին խաբկա՞նք, թե՞ վրիպում. անսպասելի ինտրիգ Երևանում

Երևանի ավագանու ընտրությանը քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանի հայտնի աղմկահարույց հայտարարությունը «մեր դեմ խաղ չլինելու» կամ «սև, սպիտակ ուժերի» մասին, բավականին լարեց թվացյալ ինտրիգից զուրկ նախընտրական իրավիճակը:

Թեև ընտրությանը մասնակցելու է տասներկու ուժ, ինչն աննախադեպ է Երևանի ընտրության համար, սակայն, այդուհանդերձ, զուտ պայքարի թեժության առումով իրավիճակը, կարծես թե, զուրկ էր որոշակի նախադրյալներից՝ հաշվի առնելով թավշյա հեղափոխության հանգամանքը:

Կասկածից վեր էր ու գուցե առայժմ շարունակում է վեր լինել, որ քաղաքացիներին հիմնական առաջնորդողը լինելու է հենց թավշյա հեղափոխության հանգամանքը, ու ընտրությունը կատարվելու է գերազանցապես այդ տրամաբանությամբ, այսինքն` դիտարկվելու են ոչ թե կոնկրետ թեկնածուները, այլ ներկայացնող քաղաքական ուժերը, իսկ այստեղ արդեն մրցակցությունից դուրս վիճակում է հայտնվում այն ուժը, որը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իհարկե, այլ հարց է, թե որքանով է տվյալ տրամաբանությունն արդյունավետ Երևանի կառավարման խնդրի տեսանկյունից, որովհետև, ի վերջո, խոսքը ոչ թե պետական քաղաքականության ինստիտուտի, այլ Երևանի կառավարման մասին է, ձևավորվելու է ՏԻՄ իշխանություն, որը պետք է կարողանա իրականացնել միլիոնից ավելի բնակչություն և գրեթե այդքան էլ մեծ ու փոքր խնդիր ունեցող քաղաքի կառավարումը: Այստեղ, բնականաբար, պետք է առաջնային պլանում լինեն արդեն «նեղ մասնագիտական» քննարկումներն ու բանավեճերը, որոնք պետք է կողմնորոշեն ընտրողին, թե որ թեկնածուն և ում թիմը կարող է ավելի լավ լուծել խնդիրները: Մյուս կողմից, իհարկե, պետք չէ մոռանալ, որ Երևանի քաղաքապետի ընտրությունը, այսպես ասած, քաղաքական-կուսակցականացված է օրենքով:

Ընդ որում` այստեղ ակնհայտորեն եղել է որոշակի ծուղակ, որ պատրաստել էր նախորդ իշխանությունը հանրության և ընդդիմությունների համար: Այն է՝ հարկ եղած դեպքում շեշտը կդրվեր, այսպես ասած, օրենսդրորեն ամրագրված քաղաքական-կուսակցականացվածության վրա, հարկ եղած դեպքում՝ կոնկրետ անձի, թեկնածուի: Իսկ ընդհանրապես, նախորդ երեք ընտրությունը իշխող համակարգը անցկացրել է այս երկուսի յուրօրինակ միքսով: Սկզբունքորեն հնարավոր չէ նաև հրաժարվել այս գործոնից և մոռանալ, որ ընտրվում է Երևանի ավագանի, ինչը արդեն չի կարող ենթադրել անձերի պատասխանատվություն՝ այն պետք է ենթադրի քաղաքական ուժի պատասխանատվություն: Սակայն այստեղ խնդիր է առաջանում, երբ առկա է անձի հետ կապված լուրջ ճգնաժամ և կտրվածություն քաղաքական բաղադրիչից: Ահա այդ իմաստով, ՔՊ թիմի թեկնածու Հայկ Մարությանի արտահայտությունը այդպիսի հանգամանք էր, որը առաջացրեց մեծ աղմուկ և առայժմ կամ առնվազն փոքր ինտրիգ:

Համենայնդեպս, թեկնածուն դրսևորեց քաղաքական հենքից որոշակի կտրվածության կամ խզման այնպիսի օրինակ, որը չէր կարող աննկատ մնալ ընտրողի աչքից և մտքից: Դա էլ, բնականաբար, արագորեն փորձեցին օգտագործել նրա մրցակիցները, բարձրաձայն, կամ թեկուզ լռելյայն, անուղղակի: Ինչպիսի էֆեկտ ստացան նրանք Մարությանի, այսպես ասած՝ մեկնարկային վրիպումից, դժվար է աչքով չափելը, սակայն դատելով համացանցային աղմուկից, այն որոշակիորեն առկա է և առաջացրել է որոշակի ինտրիգ, որի զարգացումը, իհարկե, կախված կլինի արդեն մրցակիցների հմտությունից: Խոսքը, իհարկե, բանսարկությունների մասին չէ, այլ պարզապես քաղաքական բովանդակության, որ կարող է կառուցվել մրցակցի թույլ տված վրիպումի վրա, մի կողմից՝ անուղղակի չշեշտադրելով դա, որովհետև դա էլ, իր հերթին, իքս պահից կարող է ունենալ արդեն բումերանգի էֆեկտ շեշտադրողի համար, մյուս կողմից՝ նրբորեն խաղալով դժգոհություն կամ տարակուսանք առաջացրած ենթատեքստերի վրա: Իհարկե, շատ բան կախված է նաև այն բանից, թե ինքը՝ Մարությանն ինչքանով զերծ կմնա այդօրինակ վրիպումներից հետագայում, և որքանով կկարողանա որպես քաղաքապետի թեկնածու ներկայանալ բանիմաց, կոմպետենտ:

Առայժմ հնարավոր է արձանագրել, որ մեկնարկում ձևավորվում է որոշակիորեն նոր մի իրավիճակ, որը կարող է տալ հետաքրքիր զարգացումների տեղիք մի քանի առումներով՝ կապված նույնիսկ գուցե ոչ այնքան բուն ընտրության արդյունքի, որքան դրան հաջորդող զարգացումների և արդեն խորհրդարանի արտահերթ ընտրության վրա պրոյեկցիայի հետ:

Մասնավորապես, իհարկե, առաջին վրիպումից հետո խոսել այն մասին, որ ՔՊ-ն կարող է և չհաղթել, անշուշտ, կհնչի շատ միամիտ կամ չափազանցված: Թերևս, շատ կոպիտ սխալների շարք պետք է լինի, որ բերի այդ ուժի համար այդպիսի հետևանքի, ինչը գործնականում անհավանական է: Իսկ հավանակա՞ն է այնպիսի արդյունք, որը կբերի կոալիցիոն մեծամասնության: Իհարկե, առայժմ դա էլ շատ քիչ հավանական է, սակայն որոշակի նախադրյալ, որը կարող է տալ որևէ մրցակցի համար այդպիսի նշաձող սահմանելու հնարավորություն, առաջացել է:

Ավելի հավանական է թվում տարբերակը, երբ ՔՊ-ն կհաղթի միանձնյա մեծամասնություն կազմելու համար, սակայն ոչ այն տոկոսով, որն ակնկալվում էր, կամ որը, այսպես ասած՝ պատկերանում էր հեղափոխական ֆոնին: Այսինքն՝ այդ հաղթանակը չի լինի ջախջախիչ: Իսկ դա կարող է հետաքրքիր տրանսֆորմացիաների բերել թե՛ ՔՊ-ում կամ, այսպես ասած, իշխող թիմում, թե՛ մրցակիցների մոտ: ՔՊ թիմում կարող են առաջանալ քննարկումներ, թե ո՞ւմ պատճառով է արձանագրվել ցածր արդյունք, քանի որ համոզիչ, վստահ, երկու կարծիք չթողնող հաղթանակի բացակայությունը, անկասկած, կլինի եթե ոչ ձախողում, ապա զգալի նահանջ, ինչը կարող է նաև իր ազդեցությունն ունենալ հասարակության տրամադրվածության վրա: Իսկ այդ քննարկումները, իրենց հերթին, կարող են բերել իշխող քաղաքական թիմի ներսում ուժերի հարաբերակցության վերանայման:

Մյուս կողմից՝ այս մակարդակում այդօրինակ հնարավոր զարգացումը կարող է որոշակի խաբուսիկություն ունենալ մրցակից ուժերի համար, որոնք կարող են իրենց կարողությունների առնչությամբ ունենալ գերագնահատված սպասում կամ պատկերացում, ինչն էլ կբերի խորհրդարանի ընտրության առնչությամբ արվող սխալ հաշվարկների: Այդ իմաստով, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը որքան դիտարկվում է ստուգարք կամ քննություն խորհրդարանի արտահերթ ընտրությունից առաջ, այնքան էլ այն կարող է վերածվել պարզապես «խաբկանքի», որ նոր իշխանությունը, կամա թե ակամա, կարող է ապահովել մրցակիցների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում