Մեծ Բրիտանիայում վաճառել են մոմե արձաններ, որոնք շատերը համարում էին աշխարհի ամենասարսափելի արձանները` հաղորդում է The Daily Telegraph-ը:
Քանդակները նման կոչում են ստացել այն պատճառով, որ պատրաստված են եղել ոչ այդքան կոկիկ և քիչ են համապատասխանել պատկերող հայտնի մարդկանց արտաքին տեսքին:
Նորֆոլք կոմսության Գրեյթ-Յարմուտի ցուցասրահների սեփականատերեր Ջեյն և Փիթեր Հայեսները նշել են, որ հայտնի անձանց մոմե արձանների հավաքածուն վաճառել են ոչ այն պատճառով, որ դրանք բազմաթիվ բացասական արձագանք են ստացել վերջին ժամանակներս: Սեփականատերերի խոսքերով` իրենք չափազանց ծեր և հիվանդ են, որպեսզի շարունակեն զբաղվել բիզնեսով:
Չի հստակեցվում, թե ինչ գնով են վաճառվել արձանները, որոնք պատկերում են արքայազն Ուիլյամին, Վիկտորյա Բեքհեմին, Քայլի Մինոուգին, Սամանտա Ֆոքսին, Ադոլֆ Հիտլերին և այլոց: Հայտնի է, որ 150 արձանների նոր սեփականատերը Չեխիայի բնակիչ է:
Գրեյթ-Յարմուտի մոմե արձանների թանգարանն աշխատել է 58 տարի: Ցուցահանդեսի մուտքն արժե 5 ֆունտ սթեռլինգ:











































