«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը երջանիկ է` կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի` մարզումները վերսկսելու կապակցությամբ:
«Այսօր հատուկ օր է «Բարսելոնա»-ի համար: Լեոն նորմալ վիճակում է, բայց չի կարելի ողջ պատասխանատվությունը դնել նրա ուսերին:
Մեսսին ընդամենը երկու օր առաջ է վերադարձել աշխատանքի և աստիճանաբար կապաքինվի: Մենք անչափ ուրախ ենք, որ նա մեր կողքին է»,- Marca-ն մեջբերում է Ֆաբրեգասի խոսքերը:







































