Կուբայում ավտոմեքենաների վաճառքի ոլորտում վարչական արգելքների չեղյալ հայտարարումը բնակչության շրջանում առաջացրել է խառը զգացումներ: Պետական գործակալություններում վաճառքի հանված նոր ավտոմեքենաների գները բարձր են նույնիսկ համաշխարհային չափանիշներով: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Օրինակ՝ 2000թ. արտադրության Audi A4 ավտոմեքենան պետական դիլերը վաճառում է 45 հազար դոլարով: 2008-ի արտադրության Suzuki Jimny-ն Կուբայում արժե 69 հազար դոլար: 2010-ի արտադրության չինական Geely սեդանն արժե 26 հազար դոլար: Կուբայում ամենաթանկը Peugeot մակնիշի ավտոմեքենաներն են: Այսպես. 4008 մոդելի համար պետք է վճարել 239 հազար դոլար, 508 մոդելի համար՝ 262 հազար դոլար:
«Դա խայտառակություն է: Ինչպիսի անհարգալից վերաբերմունք: Որտեղից են նրանք առհասարակ նման գներ վերցրել: 240 հազար դոլար՝ «Պեժո»-ի համա՞ր: Նման գումարով կարելի է գնել «Ֆերարի»»,- ասել են կուբացիները:










































