Թերթի հարցին, թե որքանով են հիմնավոր լուրերը, որ Ազգային ժողովը անվստահություն է հայտնելու կառավարությանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանել է. «Նման խնդիր չկա»:
«Այսինքն, դուք անհնա՞ր եք համարում, որ, օրինակ, առաջիկա ամսվա ընթացքում Ազգային ժողովը անվստահություն հայտնի կառավարությանը»՝ թերթի հարցին նախարարը պատասխանել է. «Աշխարհում ընդհանրապես անհնարին երևի մի բան կա. ի՞նչ Է նշանակում՝ անհնարին եք համարում։ Այդպիսի հարց չի կարելի տալ, անհնարին ոչ մի բան չի կարելի համարել ընդհանրապես։ Կառավարությունը հաշվետու է պառլամենտին, ԱԺ-ն ունի լիազորություն ցանկացած պահի քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ անվստահություն հայտնել կառավարությանը»։
«Նախարարը, այդուհանդերձ, պնդում էր, թե այս պահին նման իրավիճակ չկա»,- հավելում է թերթը։