Sunday, 19 07 2026
13:10
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
13:00
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
12:50
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս

Հնարավորություն, որի մասին ոչ ոք չէր էլ պատկերացնի

Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցության որոշում ունեցող ուժերը օգոստոսի 29-ին, երբ լրանում էր վերջնաժամկետը, իրենց փաստաթղթերն են ներկայացրել ԿԸՀ և այդպիսով կարելի է ասել, որ ավագանու կամ պարզապես քաղաքապետի արտահերթ ընտրությունը մեկնարկած է, որին մասնակցելու է տասը ուժ: Բնականաբար առաջնային ուշադրությունը կենտրոնացած է թավշյա հեղափոխության առաջնորդած թիմի վրա, որը մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բազայով, բայց «Իմ քայլը» դաշինքի ներքո, ընդգրկելով նաև անկուսակցական մասնակիցների: Այդ ցուցակը գլխավորելու է դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանը, ինչը հայտնի էր վաղուց:

Տվյալ պարագայում Երևանի քաղաքապետի ընտրությունն անցնում է որոշակի հարաբերականության կամ հակասականության մթնոլորտում: Մի կողմից սա, փաստորեն, առաջին ընտրությունն է լինելու, երբ կա մեծ հույս և հնարավորություն անցկացնել այն օրենքի և քաղաքական մրցակցության տրամաբանությամբ: Մյուս կողմից՝ թավշյա հեղափոխության հանգամանքը օբյեկտիվորեն սահմանափակելու է մրցակցային տրամաբանությունը, քանի որ ուզենք, թե ոչ, այդուհանդերձ մթնոլորտը երկրում դեռևս գերիշխող հեղափոխական է, և սրա համար հազիվ թե հնարավոր լինի մեղադրել որևէ մեկին, առավել ևս իշխող թիմին: Եվ առավել ևս ներքաղաքական մակարդակում զարգացումները, Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումն ու ՀՀԿ դրսևորումները առավել են նպաստում այդ մթնոլորտի գեներացմանը:

Ահա այս տեսանկյունից է, որ իրավիճակը դառնում է հարաբերական՝ մի կողմից իրապես մրցակցային ազատ և օրինական պայքարի հնարավորություն, մյուս կողմից՝ բնական մթնոլորտ, որը զգալիորեն փոխում է տրամաբանությունն ու սահմանափակում մրցակցային միջավայրը օբյեկտիվորեն: Այդ պայմաններում անկասկած է, որ մասնակից մյուս ուժերը կանգնած են շատ ավելի լուրջ խնդիրների առաջ և նրանց համար բավականին բարդ է լինելու, այսպես ասած, բովանդակային, մթնոլորտային մրցակցություն «ստեղծելը»: Միևնույն ժամանակ, պետք է թերևս արձանագրել, որ այդ իմաստով մասնակից ուժերի բուն խնդիրը գուցե մի քանի ամիս անց սպասվելիք խորհրդարանի արտահերթ ընտրությանն ընդառաջ ոտքի տակ հող շոշափելն է, և այդ իմաստով Երևանի ավագանու ընտրությանը չպետք է մոտենալ կյանքի ու մահվան տրամաբանությամբ:

Այստեղ, անշուշտ, կան թերևս դիտարկման ենթակա մի քանի կարևոր նրբերանգներ: Ի՞նչ կկարողանա անել ԲՀԿ-ն՝ դարձյալ համապետական հեռանկարի պրիզմայով: Արդյո՞ք «Բարգավաճ Հայաստանը» կկարողանա նախ պահել երկրորդ տեղը, և բացի այդ՝ պահել, այսպես ասած, մյուս տեղերից համոզիչ առավելությամբ, եթե անգամ մեծ լինի իշխող ուժի հանդեպ տարբերությունը: Սա կարևոր է ԲՀԿ հետագա պահվածքի առումով: Մասնավորապես, գուցե դրանից է կախված լինելու, թե հետագայում այդ ուժն իրեն ինչպես կշարունակի պահել, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի հանդեպ:

Մյուս հանգամանքն այն է, թե արդյո՞ք Երևանի ընտրությունը վերջնականապես կբաժանի «Ելք» դաշինքը, թե՞ այդուհանդերձ, կլինեն զարգացումներ, որոնք կարող են խթանել դրա հեռանկարի շուրջ նոր քննարկումներ: Նախադրյալներ առայժմ չեն նշմարվում, սակայն գործընթացը կլինի ավելի առարկայական ինդիկատոր: Մյուս կողմից՝ «Ելք»-ի մյուս երկու ուժերի կազմած «Լույս» դաշինքը դիտարկելի է նաև այլ տեսանկյունից: Եթե «Ելք»-ն, այդուհանդերձ, առանձնանում է նաև խորհրդարանի ընտրությունից առաջ, ինչը մեծ հավանականությամբ կլինի այդպես, արդյո՞ք մյուս երկու ուժերն ունեն «ոչ հակահեղափոխական», բայց նոր իշխանությանը մրցակցային նոր բևեռ ձևավորելու ներուժ, գուցե ավելի նոր ու լայն ֆորմատով:

Դաշնակցությունը ևս, ըստ երևույթին, կփորձի հասկանալ, թե ինչ պետք է անել խորհրդարանի ընտրության համար, այսպես ասած՝ «ո՞ւմ պոչից» բռնել, թե՞ բռնել սեփական մազերից ու քաշել վերև: Չի բացառվում, որ այստեղ նույնպես ցուցիչը որոշիչ է լինելու Քոչարյանի հանդեպ կուսակցության ավելի ամբողջական վերաբերմունք ձևավորելու հարցում: Այս ամենն, իհարկե, սպառնում է ստվերել բուն երևանյան թեմատիկան, երբ շուրթերին կլինի դա, իսկ մտքում՝ բոլորովին այլ բան:

Մյուս կողմից՝ պետք է արձանագրել, որ տեղի ունեցողը անցումային շրջանի օբյեկտիվ առանձնահատկություն է, որը հաղթահարելն ի վերջո հենց քաղաքական և հանրային էլիտա լինելու հավակնություն ունեցող ուժերի և խմբերի խնդիրն է, նույնիսկ առաքելությունը: Այդ իմաստով Երևանի ընտրությունը հնարավորություն է, որի մասին, համենայնդեպս մի քանի ամիս առաջ, որևէ մեկը չէր էլ կարող պատկերացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում