Արագածոտնի մարզում, օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21:00-ի սահմաններում 39-ամյա Սասուն Հ.-ն իր վարած Lexus մակնիշի 07 FՏ 100 համարանիշի ավտոմեքենայով Ղազարավան գյուղի 1-ին փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 21-րդ տան քարե պարսպին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով Սասուն Հ.-ն ու ուղևոր 44-ամյա Գարեգին Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: