Friday, 26 04 2024
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է

Արցախցին հողը կպահի, բայց դա անելու համար Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրեն հարկավոր չեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն է։

Պարոն Մելիքյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ի հանրահավաքում անդրադարձավ մեղադրանքներին՝ իբր եկել է հողեր հանձնելու: «Դուք պատկերացնո՞ւմ եք. ես Ղարաբաղի հարցով դեռևս մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց, ուրիշ բանի մասին չեն բանակցել, և ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին, թե ով ինչ է խոսել»։ Ըստ Ձեզ, ի՞նչ կարող է նշանակել այս հայտարարությունը։

-Պարոն Փաշինյանը միանգամայն իրավացի է՝ ցայսօր ՀՀ նախագահի աթոռը զբաղեցրած անձինք բանակցել են հակառակորդին տարածքներ հանձնելու միջոցով խաղաղություն հաստատելու տարբերակների շուրջ: Նրանցից որևէ մեկը երբևէ հնարավոր չի համարել բանակցությունների այնպիսի տարբերակ առաջարկել, որի առանցքը հողատվությունը չի լինի: Ավելին՝ նրանցից որևէ մեկը հարկ չի համարել կարգավորման այլընտրանքային տարբերակի նախապատրաստման ուղղությամբ մասնագիտական աշխատանք կատարելու հրահանգ տալ: Այժմ ՀՀ վարչապետ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարության շնորհիվ կարելի է գալ այն եզրահանգման, որ նա հողատվությունը չի դիտարկում որպես խաղաղ կարգավորման գործընթացում մեր ազգային շահերին համապատասխանող հիմնարար սկզբունք և, ուստի, իրատեսական է համարում խաղաղության հաստատումն այլ սկզբունքների վրա հիմնված կարգավորման բանաձևի կիրառման միջոցով: Եթե այդպես է, ապա ես լիովին կիսում եմ այդ մոտեցումը՝ մենք ոչ միայն կարող ենք նոր բանակցային օրակարգ ձևավորելու առաջարկ անել միջնորդներին ու Ադրբեջանին, այլև կարող ենք պայմաններ նախապատրաստել այն բանի համար, որպեսզի այդ առաջարկն ընդունվի:

Արդյո՞ք նոր իշխանությունը կհրապարակի այդ մանրամասները, թե ով ինչ է խոսել Ղարաբաղի հարցերով, և ով է պատրաստ եղել հող հանձնելու։

-Դա նոր իշխանության որոշելիք բանն է, բայց այստեղ հատուկ գաղտնիք չկա էլ՝ պարոնայք Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացվող բանակցություններում, այսպես թե այնպես, տարածքների հանձնումն են դիտարկել՝ որպես խաղաղության հասնելու ուղի: Մեկը պատրաստ էր առանց նախապայմանների դրանք հանձնել, մյուսը՝ նախապայման էր դնում, բայց բոլորի համար էլ կարգավորման առանցքը մնում էր հող տալը:

Հայաստանի նոր իշխանությունները հայտարարել են, թե պատրաստ են լիարժեք բանակցել Ղարաբաղի հարցով Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը: Կա՞ որևէ նախադրյալ, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղան։

-Այդ նախադրյալներն ինքներս պետք է ստեղծենք՝ չարժե սպասել, որ պաշտոնական Բաքուն անտրտունջ կհամաձայնվի ՀՀ իշխանությունների այս առաջարկին և, այդպիսով, հեշտությամբ կհրաժարվի ավելի քան երկու տասնամյակի ընթացքում կատարած աշխատանքի շնորհիվ ձեռք բերած արմատական քաղաքական առավելությունից: Միջնորդները ևս որոշակի շահեր են տեղավորել Մադրիդյան սկզբունքներ կոչված կարգավորման մոդելի շրջանակներում և նրանց էլ հեշտ չի լինելու համակերպվել պաշտոնական Երևանի նոր մոտեցումների հետ: Այդուհանդերձ, խնդիրը լուծելի է: Դրա համար որոշ կոնկրետ քայլեր է հարկավոր ձեռնարկել:

– «Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի: Բայց մենք նաև պատերազմ չենք ուզում: Մենք պատրաստ ենք իսկապես խաղաղ բանակցությունների, մենք պատրաստ ենք հասնել խաղաղ կարգավորման, բայց նա, ով փորձում է ինձ վրա որևէ կասկած գցել, էլի եմ ասում, նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծողչլուծողը կառավարությունը չէ: Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա»,- ասել է Փաշինյանը։ Ո՞ր տարբերակը կարող է ընդունելի լինել Արցախի և Հայաստանի համար, ինչպե՞ս պիտի ընթանան բանակցությունները։

-Ես այժմ չեմ քննարկի իշխանություն-քաղաքացի մակարդակում խաղաղ կարգավորման ընդունելի տարբերակի համաձայնեցման մեխանիզմը՝ դա առանձին հարց է, որն իր ժամանակին պետք է լուծում ստանա: Կարևորն այն է, որ մինչ այժմ այս հարցում հայաստանյան քաղաքական օրակարգում առկա հիմնական մոտեցումները խնդրի լուծումը կամ պատերազմի էին հանգեցնում, կամ էլ կապիտուլյացիայի: Վարչապետ Փաշինյանի ելույթից կարելի է եզրակացնել, որ այդ տարբերակներից և ոչ մեկն էլ իր համար ընդունելի չեն, և դա հուսադրող է: Մենք պետք է ձգտենք արժանապատիվ խաղաղության, որի հիմքում կլինի փոխադարձ շահերի հարգումն ու մեր ժողովուրդների միջև թշնամանքի վերացումը: Այդօրինակ կարգավորման համար կիրառելի արդարության սկզբունքը պետք է ընկալելի լինի ինչպես քաղաքական վերնախավերի, այնպես էլ շարքային քաղաքացիների մակարդակում: Սա այն նպատակն է, որին պետք է ձգտեն ՀՀ իշխանությունները, և որի իրականացումը ես հնարավոր եմ համարում ու այդ մասին բազմիցս ասել եմ նաև նախկինում: Այլ հարց է, որ հող տալու խոստում տվածների համար այս մոտեցումն ընդունելի չի եղել՝ դա էր իրենց իշխանության գալու գինը և իրենք պետք է ամեն կերպ համոզեին մեր հանրությանը, որ հող տալուց բացի, մենք այլ անելիք չունենք:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում տողատակով հասկացրել էր, որ Ղարաբաղը համարում է իր հենարաններից մեկը՝ ակնարկելով, թե մտադիր է հանդիպել Բակո Սահակյանին: Տարիներ շարունակ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն, ըստ էության, շահարկել են ԼՂ խնդիրը՝ Հայաստանում իրենց իշխանություններն ամրապնդելու, ընտրություններ կեղծելու, կոռուպցիայով ու թալանով զբաղվելու համար: Այսօր էլ Քոչարյանն ակնարկում է, որ Արցախը մտադիր է վերածել հակահեղափոխության որջի: Ի՞նչ վտանգներով է դա հղի հայկական երկու պետությունների համար, ո՞րը պետք է լինի Արցախի իշխանությունների դիրքորոշումը։

-Բոլորովին վերջերս եմ եղել Արցախում և կարող եմ ասել հետևյալը՝ այնտեղ դեմ են տարածք հանձնելու քաղաքականությանը, և այդ առումով Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին չեն դիտարկում որպես հող պահելուն ունակ քաղաքական դեմքեր: Այլ հարց է, որ փորձեր կարվեն իրավիճակն այնպես ներկայացնել, թե իբր Արցախի հուսո ճրագն այս երկուսն են: Այդ փորձերն իրականության հետ որևէ լուրջ աղերս չունեն: Արցախցին հողը կպահի, բայց դա անելու համար Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրեն հարկավոր չեն:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում