Ադրիատիկ ծովում զբոսանավից ընկած բրիտանուհի Քեյ Լոնգսթաֆին գտել են օգոստոսի 19-ին ջուրն ընկած վայրից 1300 մետր հեռավորության վրա: Հիվանդանոց տեղափոխված 48-ամյա կնոջ վիճակը կայուն է գնահատվում՝ տեղեկացնում է The Sun-ը:

Քեյը պատմել է, որ կարողացել է ջրում մնալ շնորհիվ այն բանի, որ զբաղվել է յոգայով և ֆիզիկական լավ մարզավիճակում է: Որպեսզի չմրսի, բրիտանուհին երգել է:

Ականատեսները պատմել են, որ կինը հարբել է, վիճել իրեն ուղեկցող տղամարդու հետ և անհետացել:

![]()











































