Sunday, 14 06 2026
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

Ռումինիա-Սուքիասյան՝ 12:0․ Ինչպես փրկել ապականված ֆուտբոլը

Մինչ հայ ֆուտբոլասերը մեծ լարվածությամբ հետևում էր Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի «Մաքաբի»-«Փյունիկ» հանդիպմանը, հայկական մեկ այլ ակումբ «Ալաշկերտը» Ռումինիայի ուղղակի «գաստրոլ» էր տալիս «Կլուժի» դեմ խաղում: Երևանում 2:0 հաշվով պարտվելուց հետո հանրահայտ մասնագետ Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը պատասխան խաղում պարտվեց 5:0 հաշվով:

Խայտառակ արդյունքին զուգահեռ «Ալաշկերտը» ցուցադրեց ողորմելի ֆուտբոլ, որը համեմված էր անգրագետ գործողություններով ու մանկական սխալներով: Եվ սա այն դեպքում, երբ սեփական հարկի տակ երկրորդ գոլը խփելուց հետո «Կլուժն» ընդհանրապես մոտիվացված չէր և ֆուտբոլիստներն ուղղակի վայելում էին խաղը: Ի՞նչքան կարելի է ապականել ֆուտբոլը: Կարծիքներ են հնչում, որ «Առաջին լրատվական»-ը նպատակաուղղված փնովում է «Ալաշկերտին»: Ամենևին ոչ․ «Ալաշկերտը» հայկական ակումբ է, որի համար սրտացավ ենք այնքան, որքան «Արարատի», «Փյունիկի» և մեր մյուս թիմերի համար: Այսօր պետք է արժանին մատուցել այն մարդկանց, որոնք Հայաստանում թիմ են պահում և փորձում են քայլ կատարել եվրագավաթների խաղարկություններում: «Ալաշկերտը» ճիշտ ճանապարհ էր ընտրել և Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ առաջ էր շարժվում: «Ալաշկերտն» ուներ պինդ թիմի համբավ, բավական ուժեղ կազմ և լուրջ հավակնություններ: Վստահ ենք, որ Խաշմանյանի մինչ օրս «Ալաշկերտի» հետ աշխատելու դեպքում թիմը նման խայտառակ արդյունքով աչքի չէր ընկնի: «Ալաշկերտի» կոպտագույն սխալը կայացած ֆուտբոլային կոլեկտիվը Վարուժան Սուքիասյանին վստահելն էր: Մի՞թե, այս մասնագետի անտիֆուտբոլը դուր է գալիս «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանին:

Ինչպե՞ս կարելի է վճարել մի մարդու, որը քանդում է ֆուտբոլը, խայտառակ անելով, թե թիմը և թե մեր երկիրը: Մի՞թե, կայացած կոլեկտիվը կարելի էր վստահել մի մարդու, ում գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը որևէ պաշտոնական հանդիպում չի հաղթել: 2016 թվականի հոկտեմբերին Սուքիասյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային թիմը 0:5 հաշվով «Հանրապետական» մարզադաշտում զիջեց Ռումինիային: Հիմա 5:0 հաշվով Սուքիասյանը պարտվում է Ռումինիայի չեմպիոնին գումարած Երևանում գրանցված 0:2 արդյունքը: Հետո՞: Այո, Սուքիասյանի համար Ռումինիայից 5:0 պարտվելը «խասիաթ» է դարձել: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «Կլուժի» հետ երևանյան հանդիպումից հետո կոնֆլիկտ է ծագել Բագրատ Նավոյանի և Սուքիասյանի միջև: Ավելին, Սուքիասյանը ցանկացել է այսպես ասած «քաշել» թիմին և իր մարզական շտաբով չմեկնել Ռումինիա: Տևական բանացկությունների արդյունքում Նավոյանին հաջողվել է համոզվել Սուքիասյանին լինել թիմի հետ: Գրանցված արդյունքը ապացույցն է նրա, որ Նավոյանը կոպտագույն սխալ է թույլ տվել՝ համոզելով Սուքիասյանին: Վստահ ենք, որ առանց այս մարզչի կամ Նավոյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» նման խայտառակ ֆուտբոլ չէր գրանցի և արժանի պայքար կմղեր: Եվրագավաթների 2018/2019 թթ մրցաշրջանում «Ալաշկերտը» Սուքիասյանի գլխավորությամբ 6 հանդիպում է անցկացրել: Այդ 6 հանդիպումներում «Ալաշկերտը» խփել է 1 և բաց թողել 13 գնդակ: Միակ գնդակը գրանցել է «Ալաշկերտը», խփել է սերբ պաշտպան Մլադեն Զելկովիչի անհատական վարպետության շնորհիվ: Մասնավորապես, Զելկովիչը եզրից միայնակ ճեղքելով մրցակցի պաշտպանությունը՝ գրավել էր Մոնտենեգրոյի «Սուտյեսկայի» դարպասը:

Կարծում ենք վիճակագրական տվյալները ավելի քան խոսուն են: «Ալաշկերտը» Հայաստանի բազմակի չեմպիոն է և անհերքելի է, որ լուրջ աշխատանքներ են տարվել և տարվում այս թիմի վրա: «Ալաշկերտը» այսօր էլ ունի բավական ուժեղ կազմ: Մասնավորապես, այս թիմում խաղում են Հայաստանի ազգային հավաքականի 5-6 թեկնածուներ ինչպես նաև մի քանի փորձառու խաղացողներ: «Ալաշկերտն» ունի մեծ պոտենցիալ, որը պետք է օգտագործել: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կա թերևս ուղի: «Ալաշկերտի» ղեկավարությունը պետք է անհապաղ պաշտոնանկ անի Սուքիասյանին և նրա օգնականներին:

Հազարավոր երկրպագուներ ուղղակի պահանջում են, որ Սուքիասյանը հեռանա և «Ալաշկերտի» շտաբը գնա կադրային արմատական փոփոխությունների: Համեմատության կարգով օրինակ բերենք «Փյունիկին»: Տեսեք թե այս թիմը ինչպիսի ֆուտբոլ է խաղում: Տեսեք թե ինչպես է խաղը կառուցում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը: «Ալաշկերտն» ունի այդ հնարավորությունը և հուսով ենք, որ Բարձրագույն խմբի առաջնությունում այս թիմը կներկայանա նոր շնչով, նոր ոգով և նոր մարզչական շտաբով:

«Ալաշկերտի» սեփականատերը պետք է գիտակցի, որ փոփոխությունները ակումբին և մասնավորապես ֆուտբոլիստներին օդի և ջրի պես պետք են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում