ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում մեկնաբանել է Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Քուոմոյի հայտարարությունը, որն ասել է, թե «Ամերիկան երբևէ հզոր չի եղել»։
«Ուաո՛ւ։ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոյից վանում է նրա իսկապես հիմար արտահայտությունը՝ Ամերիկային մեծություն պակասելու հետ կապված։ Ես արդեն Ամերիկան կրկին հզոր եմ դարձրել, նայե՛ք շուկաներին, աշխատանքին, ռազմական ռեկորդներին, և մենք մեզ էլ ավելի լավ կդրսևորենք։ Էնդրյուն լրջորեն «պապանձվել է», սխալ է»,-գրել է Թրամփը։
Այսպես է Թրամփը մեկնաբանել նահանգապետի խոսքն այն մասին, որ «Ամերիկան կրկին հզոր հնարավոր չէ դարձնել, քանի որ երկիրը երբեք հզոր չի եղել»։
Wow! Big pushback on Governor Andrew Cuomo of New York for his really dumb statement about America’s lack of greatness. I have already MADE America Great Again, just look at the markets, jobs, military- setting records, and we will do even better. Andrew “choked” badly, mistake!
— Donald J. Trump (@realDonaldTrump) August 17, 2018









































