Saturday, 18 05 2024
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
-
21:15
Ոսկու առեղծվածը․ 9 անգամ աճել է ոսկու արտահանումը
Հայաստա՞ն, թե՞ Իրան, թուրքական «դիլեմա»
20:45
Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
20:30
Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
Սյունեցի աշակերտները հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարում
Գյումրիում գործող թանգարաններն առանձնահատուկ են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան
Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը
19:15
Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
19:00
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ
Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել
18:15
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Երբ հստակ ազդակ լինի ԵՄ-ից, մեր քայլերն ավելի արագ և ճկուն կլինեն
17:30
Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագահի ընտրություններին միասնական թեկնածու առաջադրել
Մոսկվան կայունացնող դեր է վերագրում իրեն և Բաքվին, ապակայունացնող՝ Երևանին և Արևմուտքին
17:09
Պանամայի դրոշով նավթատար նավը հրթիռային հարվածների է ենթարկվել Եմենի ափերի մոտ
Հնդկաստանի դեսպանի դիվանագիտական դիտողությունը Երեւանին
Ապօրինի զենքի վաճառք է կասեցվել
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ
Արարատ Միրզոյանը և ԵԽ կոնգրեսի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանություն

Հանրահավաքը փոշիացրեց բոլոր այն ոսկորները, որոնք ուզում էին վերակենդանանալ

Իզուր չէ, որ օգոստոսի 17-ի հանրահավաքը դիտարկվում է իբրև հանգուցային, հանգրվանային մի կետ՝ ինդիկատոր, որը պետք է վերալիցքավորի Հայաստանում առկա նոր իրավիճակը՝ դրանում եղած թե՛ հնարավորությունների, թե՛ մարտահրավերների ֆոնին: Խոշոր հաշվով այսօրվա հանրահավաքը վերագնահատման հանրահավաք է, և այս տեսանկյունից շատ կարևոր է, թե որքանով է այդ գնահատումը ճշգրիտ, որովհետև որքան էլ կարևոր և արժեքավոր ռեսուրս է ոգևորությունը, այն անպայմանորեն պետք է ուղեկցվի նաև հայկական ներուժի իրական ծավալների վերաբերյալ գրեթե մաթեմատիկական ճշգրտության գնահատականներով:

Միևնույն ժամանակ հեղափոխությունն, անկասկած, նաև շատ կոնկրետ քաղաքական հեռանկար ենթադրող գործընթաց է, և դրա նպատակներից մեկն էլ հեղափոխության թիմի ընտրական հաղթանակն է: Պատրա՞ստ է թավշյա հեղափոխությունն այս ճանապարհին. թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, երգիչ-երգահան Վահան Արծրունին և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

«Հանրահավաքն ինձ տվեց մեծ ոգևորություն. իմ սպասումներն իրականացան»,- նշեց Նարինե Թուխիկյանը: Նկատի ունենալով նախօրեին Ռ. Քոչարյանի հարցազրույցը՝ Թուխիկյանը հավելեց. «Տհաճ նստվածք կար երեկվանից, բայց դա անմիջապես ի չիք դարձավ, երբ այսօր տեսա ժողովրդի ոգևորությունը: Ամենակարևորը՝ հանրահավաքում փոշի դարձան բոլոր այն մարդկանց ոսկորները, ովքեր ուզում են վերակենդանանալ»:

«Այսօրվա իրադարձությունը ապացուցեց, որ ժողովուրդը հասկացավ՝ ընտրության մի տարբերակ կա. քայլ դեպի քաղաքակրթական մի այլ իրավիճակ՝ հետևելով Փաշինյանի կառավարությանը՝ այդ քայլը առաջ է տանում,- ընդգծեց Վահան Արծրունին:- Հետքայլ դեպի անցած և իր ռեսուրսը սպառած քաղաքակրթական կարգավիճակ այլևս հնարվոր չէ, որովհետև այնտեղ ոչինչ չկա, ո՛չ բովանդակություն ու իմաստ, ո՛չ բարոյականություն, ո՛չ էլ ապագա:

«Այսօր Հանրապետության հրապարակում հավաքված էին հայ ընտանիքների պատգամավորները»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ հանրահավաքը հանրության լայն շրջանակների իշխանության իրականացման մի ձև էր, եկել էին ասելու՝ մենք եկել ենք ասելու, որ տեր ենք:

«Երեկվա թշվառ հարցազրույցից հասկացա, որ ամբաստանյալ Քոչարյանը կարեկցանքի զգացում չունի. նա Մարտի 1-ի զոհերի մասին հերթական անգամ խոսեց արգահատանքով»,- նշեց Թուխիկյանը: Նրա դիտարկմամբ՝ նախկին իշխանությունները բացարձակ կապ չունեն հայ ժողովրդի հետ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում