Ռուսաստանի հետ երկխոսությունը կարևոր է համաշխարհային ճգնաժամի հանգուցալուծման ուղիների փնտրտուքի տեսանկյունից, սակայն օգոստոսի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը հազիվ թե հստակ արդյունք արձանագրի: Այս մասին հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը՝ գրում է telegraf.com-ը:
«Դա աշխատանքային հանդիպում է, պետք չէ դրանից հատուկ արդյունքներ ակնկալել. սակայն մեզ հուզող բազմաթիվ խնդիրներ՝ Ուկրաինայից մինչև Սիրիա և տնտեսության ոլորտում համագործակցություն, պետք է անընդհատ բանակցությունների կենտրոնում լինեն. ես ուզում եմ շարունակել այդ երկխոսությունը»,- ասել է Մերկելը:

Նրա խոսքով՝ բոլոր այդ թեմաների հարցով Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի, և այդ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության արդյունքում:











































