Այսօր Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործը բացահայտված համարեց։
«Լսել եմ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները, որոնք հնչել են նրա հարցազրույցներում։ Իմ մեկնաբանությունը հայտնի դարձած տեղեկատվությանը հետևյալն է՝ մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է», – հայտարարեց վարչապետը։











































