Sunday, 21 06 2026
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի

Փաշինյանը կարևոր ուղերձներ հղեց․ հեղափոխության երկրորդ փուլն է

Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված մեծ հանրահավաքը իր մարդաշատությամբ, թերևս, հիշեցնում էր հեղափոխության օրերի հանրահավաքները: Իշխանության համար այնքան էլ սովորական չէ հանրահավաք անցկացնելը, սակայն Հայաստանում օբյեկտիվորեն գործում է հեղափոխության տրամաբանությունը, որը չեղարկում է դասական քաղաքակնության շատ կանոններ: Ի վերջո հանրային, զանգվածային ճնշման արդյունքում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է ընդամենը 9 մանդատ ունեցող խմբակցության ներկայացուցիչը:

100 օրն ինքնին խորհրդանշական, պայմանական մի սահմանագիծ է՝ հեղափոխության համար առավել ևս: Մի կողմից՝ հեղափոխությունը ենթադրում է արագ տեմպ ու գործողություններ, և այս իմաստով 100 օրը լեցուն էր բովանդակությամբ, մյուս կողմից՝ 100 օրը կորցնում է իր սահմանագծային նշանակությունը, քանի դեռ երկրում վերջնականապես չի հաղթել հեղափոխությունը, այլ խոսքով՝ չեն ֆորմալիզացվել դրա արդյունքները: Այս իմաստով Նիկոլ Փաշինյանի 100 օրը իրականում կավարտվի խորհրդարանական արտահերթ ընտրություններով, որոնք կդնեն նոր իշխանության քաղաքական ինստիտուցիոնալ հիմքերը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին ազատամարտիկ, նախկին զինվորական Վահան Բադասյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և աստվածաբան Վարդան Խաչատրյանը:

«Հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը կարևոր ուղերձներ հղեց առաջին հերթին ներքին քաղաքականության հետ կապված՝ կոռուպցիայի դեմ պայքարի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, և նոր խնդիր առաջադրվեց՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնել,- նշեց Արթուր Սաքունցը:- Նիկոլ Փաշինյանը հստակ ամրագրեց, որ այսուհետ մեծ տեղ պետք է տրվի ժողովրդավարական մեխանիզմին՝ հանրաքվեին: Կարևորում եմ անցումային արդարադատության ամրագրումը, որն արդեն քաղաքական որոշում է»:

Իրավապաշտպանը նաև կարևորեց արտաքին քաղաքական ուղերձները՝ կապված հայ-ռուսական հարաբերությունների հետ, «որը փորձում էին շահարկել ռևանշիստական ուժերը, բայց ըստ էության հանրահավաքի ծավալը, ոգևորությունը և տրամադրությունը տեղ չթողեց այդպիսի հասկացության մասին: Մի կարևոր բան ևս՝ վարչապետը հայտարարեց, որ Մարտի 1-ի հանցագործությունը, ըստ էության, բացահայտված է, երևի թե նկատի ուներ, որ մեխանիզմն է ամբողջությամբ բացահայտված: Արցախին և Սփյուռքին ուղղված ևս կարևոր ուղերձներ հնչեցին»:

«Փաշինյանը հայտարարեց հեղափոխության երկրորդ փուլի մասին,- նկատեց Վ. Խաչատրյանը: – Ինձ համար ամենակարևորն այն էր, որ վարչապետը հայտարարեց, որ իշխանության գերագույն մարմինը ժողովուրդն է: Դա հեղափոխության կարևորագույն գրավականն է: Նաև շատ կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ նշվեց՝ հայ ժողովուրդը միասնականությամբ կարող է հաղթահարել այն ամենը, ինչը դիմադարձ կանգնած է»: Համաժողովրդական վստահության այսպիսի ցուցադրությունը, ըստ Վահան Բադասյանի, ուներ ներքին և արտաքին հասցեատերեր: Նրա խոսքով՝ թե՛ ռևանշիստները, և թե՛ դեսպանատների միջոցով դրսում բոլորը տեսան, որ ժնողովուրդը վստահում է նոր կառավարությանը: Նա նաև ընդգծեց, որ Փաշինյանը կրկին վստահության քվե վերցրեց՝ արդեն դատական համակարգում գործելու համար:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում