Ինդոնեզիայում Ռիաու նահանգի զինվորականներին թույլատրել են առանց նախազգուշացման կրակել անտառներ հրկիզողների ուղղությամբ, բայց միայն այն դեպքում, եթե մարդը բռնվել է հենց դեպքի վայրում: Այս մասին տեղեկացնում է Antaranews-ը:
Տեղի իշխանությունները նման որոշում են կայացրել այն պատճառով, որ որևէ վայրում բռնկված հրդեհը շատ արագ է տարածվում: Ըստ լրատվամիջոցի՝ Ռիաուում հրդեհների 99 տոկոսի առաջացման պատճառը «անպատասխանատու մարդկանց կանխամտածված գործողություններն» են:








































