Շանհայում «Ռումբիա» տրոպիկական թայֆունի պատճառով ավելի քան 53 հազար մարդ է տարհանվել՝ տեղեկացնում է life.ru-ն:
Նշվում է, որ քամու ուժգնությունը վայրկյանում հասել է 23 մետրի: Քաղաքային իշխանությունները նաև վտանգի բարձր մակարդակ են հայտարարել սպասվող ջրհեղեղի պատճառով:
Պետք է նշել, որ «Ռումբիան» Շանյահին պատուհասած երրորդ թայֆունն է այս ամսվա ընթացքում:










































