«Իմ դեմ հարուցված գործը եկե՛ք չկապենք Ռուսաստանի հետ, բայց ես մեծ մտահոգություն ունեմ, երբ վարչապետն ասում է, որ ամբողջ աշխարհը պետք է ադապտացվի, հարմարվի Հայաստանի նոր իրավիճակին: Այս մասին «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Տպավորություն ունեմ, որ իրական վտանգները չեն պատկերացնում, աշխարհաքաղաքական վիճակը. «Անում են մի կարգի հայտարարություններ, գործնականում մենք տեսնում ենք այլ քայլեր, այսպիսի հարցերում կատակ անել չի կարելի, նման պարագաներում այն գինը, որ տալիս են, շատ ավելի ծանր է, ես այս հարցում ունեմ մտահոգություններ, բայց կա նաև երկրորդ հանգամանքը վերադառնալու՝ տնտեսական վիճակը»,- ասել էՔոչարյանը:











































