Saturday, 20 06 2026
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի

ՀՅԴ-Ռոբերտ Քոչարյան. բարձր գինը

Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի բացառել գործակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ, միաժամանակ ասելով, թե չկա այդպիսի առաջարկ: Նախօրեին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում խոսելով տապալված ասուլիսի մասին, անդրադարձել էր նաև Հրանտ Մարգարյանի այն մտքին, թե Հայաստանում «մտքի տեռոր» է: Մարգարյանը այդ մասին խոսել էր Քոչարյանին աջակցելու վերաբերյալ ՀՅԴ հայտարարությունների հանդեպ հնչող քննադատությունների առնչությամբ: Հրանտ Մարգարյանի խոսքի «մեջբերումը» փաստորեն Ռոբերտ Քոչարյանի առաջարկն էր Մարգարյանին: Խոսելով այն մասին, որ առաջարկ չկա, Հրանտ Մարգարյանն այժմ թերևս պատասխանում է Քոչարյանին, ակնարկելով, որ սպասում են ավելի կոնկրետ առաջարկների, ավելի հստակ: Դաշնակցության տառապանքն այդ իմաստով, իհարկե, փորձ ունի:

Կուսակցությունը, ըստ էության, 1998-ից դաշինքի մեջ է Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն խորքային առումով այդպես էլ չի ստացել այն, ինչ թերևս ակնկալում էր՝ իշխանական մեծամասնություն: Իսկ անցնող տասնամյակում Դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյանի պատճառով քիչ էր մնում հայտնվեր Սերժ Սարգսյանից մերժվածի կարգավիճակում: Այժմ իհարկե նոր իրավիճակ է, և նոր է թե՛ Ռոբերտ Քոչարյանի դերն ու դիրքը, կարգավիճակը, թե՛ Դաշնակցության: Ըստ ամենայնի, Հրանտ Մարգարյանն ակնկալում է, որ Դաշնակցությունն առնվազն կլինի Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած՝ հիմնական, գերակա հենարանը: Հետնախագահական շրջանում Քոչարյանի ոչ ֆորմալ հիմնական հենարանը ԲՀԿ-ն էր, թեև խոսվում էր այն մասին, որ նա դիտարկում է նաև ՀՅԴ տարբերակը, և ներքաղաքական դաշտում Ռոբերտ Քոչարյանի «էմիսար» Վարդան Օսկանյանի առումով խոսվում էր կա՛մ ՀՅԴ-ին, կա՛մ ԲՀԿ-ին անդամակցելու մասին:

Ի վերջո, Քոչարյանն ընտրեց ԲՀԿ-ն, և Վարդան Օսկանյանը դարձավ ԲՀԿ, այսպես ասած՝ երկրորդ դեմքը, իսկ քաղաքական առումով նույնիսկ առաջին: Ներկայումս Հրանտ Մարգարյանը, ըստ երևույթին, Քոչարյանի առաջ անուղղակիորեն դնում է եթե ոչ միակ, ապա գերակա հենարանի պայմանը, որպես գործակցության շուրջ համաձայնության հիմք: Հրանտ Մարգարյանն ասում է, որ չունեն Քոչարյանի հետ հատուկ գործակցության որոշում և մտադրություն, իսկ գործակցել լայն իմաստով պատրաստ են բոլորի հետ: Ամենայն հավանականությամբ, հենց առաջադրվող կամ տողատակում նկատի առնվող պայմանն է հատուկ գործակցության մտադրության գրավականը: Կհամաձայնի՞ Քոչարյանն այդ պայմանին: Նա իհարկե ունի քաղաքական հենարանի խնդիր, հաշվի առելով թեկուզ այն, որ Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգ է, և եթե չի դրվում այսպես ասած հեղափոխության խնդիր, ապա քաղաքական նպատակների հնարավոր է հասնել կա՛մ կուսակցությամբ, կա՛մ դաշինքով:

Ռոբերտ Քոչարյանը հազիվ թե դնի հեղափոխության կամ հակահեղափոխության բաց խնդիր, որովհետև գնալ ներկայիս իրավիճակում թավշյա հեղափոխության դեմ «բաց խաղի», նրա համար կնշանակի «գոլառատ» պարտություն: Ավելին, նկատելի է, որ Քոչարյանը պատրաստվում է երկարատև գործընթացի, ինչը նշանակում է քաղաքական հենարանի անհրաժեշտություն: Իսկ այստեղ կան բարդություններ: ՀՀԿ-ն «վառված» հենարան է: Ծառուկյանը կարծես թե չի ուզում լինել այդպիսին՝ համարելով, որ այդ դեպքում նահանջի հավանականությունն ավելի մեծ է, քան ավելի ամուր դիրք դուրս գալու: Դաշնակցությունն այդ իմաստով դառնում է գրեթե անայլընտրանք, քանի որ այդ կուսակցությունը ունի առանձին մրցունակության խնդիր և դաշնակցի կարիք:

Մյուս կողմից, Քոչարյանն էլ ՀՅԴ-ի համար է անայլընտրանք թվում, բայց դրա հետ մեկտեղ դարձյալ կա հարցը՝ բացասական էֆեկտը այդ դաշնակցությունից ՀՅԴ-ի համար կարող է լինել ավելին, քան օգուտը: Հետևաբար, այստեղ թերևս ավելի է սրվում գնի հարցը, այսինքն՝ այն պետք է լինի շատ բարձր, որ ՀՅԴ-ն գնա ռիսկի: Ինչ գին է պատրաստ վճարել Ռոբերտ Քոչարյանը ՀՅԴ-ին: Թե՞ երկրորդ նախագահ Քոչարյանը ՀՅԴ-ի հետ գործակցության տարիների ընթացքում ձեռք է բերել ազդեցության այնպիսի լծակներ, որոնք ներկայումս Քոչարյանի առաջարկը նրա իսկ պայմաններով չընդունելու դեպքում ՀՅԴ-ի ներկայիս ղեկավարության համար կարող են ստեղծել հակառակ իրավիճակ: Մերժելու դեպքում ՀՅԴ լիդերները կարող են բարձր գին վճարել, հաշվի առնելով 1998-ից հետո Ռոբերտ Քոչարյանի հետ գործակցության պատմությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում