Իտալիայի Ջենովա քաղաքում կամրջի փլուզման պատճառը կարող է կոռուպցիան լինել։ Դա մատնանշում է հնացող և վատ վերանորոգված իտալական ենթակառուցվածքը։
The Times-ի պնդմամբ՝ իտալացիները վստահ են, որ շինարարական աշխատանքների ընթացքում մի շարք շահագրգռված անձինք կաշառք են ստանում։ Դրա վառ օրինակն է 1996-ին մեկնարկած Սալերնոյից Ռեջո դի Կալաբրիա ընկած 443 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը, որն ավարտվել է միայն 2018-ին։ Տեղի բնակիչների պնդմամբ՝ պատճառը մաֆիոզներն էին, որոնք իրենց առանձնատների մերձակայքունմ ճանապարհ չէին ցանկանում։
Իտալիայում կամուրջը փլուզվել է օգոստոսի 14-ին։ 38 մարդ է զոհվել, ներառյալ՝ 3 անչափահաս։
![]()









































