Մոդել Քիմ Քարդաշյանը համացացում նոր լուսանկար է տեղադրել, որը հանդիսանում է իր ամուսնու՝ ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթի սպորտային կոշիկների գովազդային արշավի մի մասը՝ գրում է nv.ua-ը:

Twitter-ում հրապարակված նոր լուսանկարում Քիմը կիսամերկ է պատկերված: Նա անկողնում պառկած է Yeezy Boost 350 V2 Butter սպորտային կոշիկներով: Լուսանկարի հեղինակը ամերիկացի լուսանկարիչ և ռեժիսոր Ռիչարդ Քերն է:

Քարդաշյանից բացի Ուեսթի մարզակոշիկների գովազդում լուսանկարվել են վարսահարդար և դիզայներ Իբն Ջասփերը, վիդեոբլոգեր Բրեդ Հոլը, ինչպես նաև հայտնի մոդելներ և ոճաբաններ Սաիերա Սքայը, Թոմի Լին, Մերեդիտ Մայքլսոնը և Սամի Միրոն:

PHOTO @RICHARDKERNSTUDIO
AD pic.twitter.com/vqDDPXVoDD— Kim Kardashian West (@KimKardashian) August 14, 2018










































