«Երբևէ պետության և քաղաքական իշխանության մակարդակով խնդիր չի դրվել ապահովելու պետականության որակականությունը, չի դրվել նաև քաղաքական իշխանության համակարգի, հետևաբար նաև՝ քաղաքական կուսակցությունների որակականության խնդիրը»,- լրագրողների հետ զրոյցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ բացատրելով, թե ինչու են որոշել ստեղծել կուսակցություն, որը կոչվելու է «Քրիստոնեա-ժողովրդավարական»:
Նրա խոսքով՝ դա է պատճառը, որ քաղաքական կուսակցությունները ծառայել են ոչ թե պետության շահերին, այլ ակամայից դարձել են հասցեական շահեր սպասարկողներ:
«Սոցիալական կենսապայմանների բարձրացումը պետք է լինի որակյալ պետության արդյունք, իսկ որակյալ պետության համակարգային բոլոր տարրերն ունեն ախտորոշման և բուժման խնդիր, որից հետո ինքնաբերաբար կբարձրանա քաղաքացիների սոցիալական մակարդակը, այսինքն՝ հնարավոր չէ ունենալ անորակ պետություն և ունենալ քաղաքացու բարձր կենսամակարդակ»,- նշեց Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ իրենց կուսակցության ստեղծման նպատակն է նյութականացնել հեղափոխության ստեղծած բարիքները:
Մանրամասները՝ տեսանյութում:












































