Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Փոփոխություն ընտրական գործընթացում. Քոչարյանը խախտում է բալանսը

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախօրեին տարածած հայտարարությունը, տապալված ասուլիսից հետո, կասկած չի թողնում, որ երկրորդ նախագահը այլևս դիրքավորվում է որպես նոր իշխանության այսպես ասած գլխավոր, իսկ գուցե միակ ընդդիմախոս: Եվ նույնքան անկասկած է թերևս, որ իրերի այդ վիճակը կշարունակվի առնվազն մինչև խորհրդարանի արտահերթ ընտրություն, եթե դիտարկում ենք, որ այն տեղի է ունենալու 2019-ի գարնանը: Եվ այստեղ իհարկե հետաքրքիր հարցերից մեկը դառնում է այն, թե Քոչարյանի դիրքավորումը ինչ է փոխելու այդ ընտրությունների հարցում, դրան տանող գործընթացում, և արդյո՞ք այդ փոփոխությունը ընդհուպ կարող է առնչվել ժամկետին:

Իհարկե լուրջ չէ խոսել այն մասին, որ մի քանի ամիս առաջ կամ հետո ընտրական ժամկետը սկզբունքային բան է փոխելու հենց Ռոբերտ Քոչարյանի և նրա շուրջ ձևավորվելիք հին համակարգի ուժերից կազմված բեվեռի քաղաքական կապիտալի հարցում: Տվյալ պարագայում սակայն այդ բեվեռը անխուսափելիորեն կարող է ազդել մյուս ուժերի կապիտալի վրա, ինչն էլ իր հերթին կարող է առաջացնել ընտրության ժամկետի հետ կապված նոր տրամադրություններ: Կգնա՞ այդ տրամադրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը, թե ոչ, դա հարց է իհարկե, որովհետև կոնկրետ Փաշինյանի կապիտալի մասով Քոչարյանը կարծես թե ոչ միայն վտանգ չէ, այլ հակառակը: Այդ տեսանկյունից իրավիճակը բարդանում է մյուս բոլոր քաղաքական ուժերի համար, թե գոյություն ունեցող, թե նորաստեղծ, որովհետև նրանց համար Քոչարյանը որևէ կարգավիճակում՝ թիրախի, թե ձգող առանցքի, լինելու է ավելորդ խնդիր և այսպես ասած էներգատար, ռեսուրսատար խնդիր: Այլ կերպ ասած, Քոչարյանը նրանց զրկելու է իրենց վրա կենտրոնանալու հնարավորությունից:

Եվ եթե Նիկոլ Փաշինյանն էլ հրաժարվի այսպես ասած լայն դաշինքի գաղափարից, որը նրան փորձ է արվում առայժմ անուղղակիորեն, զգուշորեն հրամցնել, ապա խորհրդարանի առանց այդ էլ բարդ ընտրությունը մյուս ուժերի համար կլինի շատ ավելի բարդ: Այս պայմաններում նրանց համար դաշինքը այլընտրանք չունի, սակայն ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ դաշինքը, այլ լայն դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած բեվեռի դեմ: Իհարկե սրա հնարավորությունը գործնականում բավական բարդ է և հավանականությունը շատ քիչ, որովհետև չի նշմարվում գոնե ուժերի մոտավոր շրջանակ, որոնք ունեն բավականաչափ ընդհանրություններ դաշինքով հանդես գալու և այդպիսով հակակշիռ բեվեռ ձևավորելու համար:

Ինչո՞ւ է սխալ Նիկոլ Փաշինյանի շուրջ բեվեռով մասնակցությունը, եթե ինչ-որ կերպ հաջողվի համոզել Փաշինյանին: Որովհետև դա գործնականում թույլ չի տա ձևավորել քաղաքական պատկեր, դա կլինի պատկերի աղավաղում, ընդ որում ընդամենը մանդատների հարց լուծելու համար: Փաշինյանը կձևավորի արհեստական բեվեռ, եթե ձևավորի, որը անկասկած փլուզվելու է հետագա հնգամյակում: Մինչդեռ հաջորդ հնգամյակի համար Հայաստանին պետք է գոնե որոշակի քաղաքական մրցակցության գծանկար, որը հետո հնարավոր կլինի գունավորել և զարգացնել: Ի վերջո դրա համար է անհրաժեշտ խորհրդարանի արտահերթ ընտրությունն ու այդ միջոցով իրավիճակի արդեն առնվազն միջնաժամկետ կայունացումը: Խոշոր հաշվով, «հակահեղափոխություն» ասվածի խնդիրը այստեղ է, ոչ թե իշխանություն վերցնելը, որն ակնհայտորեն չափազանցված վերագրում է: Թույլ չտալ խորհրդարանի արտահերթ ընտրությամբ քաղաքական գծապատկերի միջնաժամկետ կայունացում, այսինքն քաղաքական մրցակցության որոշակի ծրագրավորում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ստանալ քիչ թե շատ բալանսավորված խորհրդարան: Այդ իմաստով խորհրդարանի արտահերթ ընտրությանը անհրաժեշտ են հավասարակշռող բեվեռներ, որովհետև Փաշինյանն ու տեսականում «Քոչարյանը» ամենևին համազոր բեվեռներ չեն և հակակշիռ պետք է քոչարյանական բեվեռին, որ այն չդառնա երկրորդը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում