Քարդաշյան քույրերը միշտ էլ եղել են բոլորի ուշադրության կենտրոնում և խելքահան են արել շատ տղամարդկանց: Եվ ռեփ կատարող Քանյե Ուեսթը ևս բացառություն չէ: Պարզվում է, որ հոգու խորքում Քանյեն ցանկանում է սիրով զբաղվել 4 քույրերի հետ՝ գրում է life.ru-ն:
Իր XTCY երգում կատարողը խոստովանում է, որ կցանկանար սիրով զբաղվել 4 քույրերի հետ միաժամանակ: Ընդ որում աղջիկների անունները Քանյեն չի նշում: Բայց հատկապես ուշադիր լսողները ենթադրել են, որ խոսքը Քիմ Քարդաշյանի 3 քույրերի մասին է:
«Դու հիմար մտքե՞ր ունես: Ես նույնպես: Դու ուզում ես քնել կնոջդ քրոջ հետ: Իսկ ես միանգամից չորսի հետ»,- ասվում է երգում:







































