Իտալական Գենուեում փլուզվել է կամուրջ, որով անցնում է A10 մայրուղին՝ հաղորդում է ANSA գործակալությունը:

Լրագրողների տվյալների համաձայն՝ պատահարի պահին կամուրջի վրա տրանսպորտային միջոցներ են եղել: Ներկա պահին պատահարի վայր են մեկնել փրկարարներ և շտապ օգնություն: Տուժածների թիվը պարզվում է:

Սոցիալական ցանցերում հայտնվել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ կամրջի մոտ 100մ երկարությամբ հատված փլուզվել է: Ըստ նախնական վարկածի՝ փլուզման պատճառը կառույցի կորացումն է:










































