Thursday, 02 05 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
12 զինծառայող շարունակում է բուժումը. նրանք առաջիկայում դուրս կգրվեն
Զինվորական «Ուրալի» վթարի գործով զորամասի երկու պաշտոնյա է կալանավորվել
Առավոտը զարթնել-տեսել են՝ պատգամավոր են. չեն իմացել, որ ընտրվելու միակ ձևը քաղաքացու քվեն հայցելն է
17:30
Ուկրաինան անվտանգության մի քանի համաձայնագիր է պատրաստում. Զելենսկի
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն

Հայաստանում տպավորություն կար, որ Խաչատուրովը հարսանիքի թամադա է, ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Եվսեև

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը հայտարարել է՝ քննարկման ենթակա բոլոր հարցերից իրենց համար հատկապես խնդիր է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցը։ ՌԴ ղեկավարն ի պատասխան ասել է, որ քննարկելու շատ հարցեր կան, որոնք առնչվում են ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում առկա մեծ օրակարգին ու ծրագրերին: «Կան նաև խնդրահարույց հարցեր, որոնցից է ձեր հիշատակածը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Հիշեցնենք, հուլիսի վերջին ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակումը: Խաչատուրովն արդեն Հայաստանից մեկնել է Մոսկվա և անցել իր պարտականությունների կատարմանը:

ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը նշում է՝ եղածը եղած է, բայց Հայաստանում, ըստ նրա, կարծրացած էր այն տեսակետը, թե Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում ընդամենը «հարսանիքի թամադա է»: «Բայց իրականում դա այդպես չէ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հսկայական պարտավորություններ ունի հետխորհրդային տարածքում անվտանգության ապահովման հարցում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Եվսեևը։

Փորձագետը շարունակում է. «Նշանակումը ռոտացիայով է տեղի ունենում, բայց բացի ռոտացիայից՝ անհրաժեշտ է նաև կազմակերպության մյուս անդամների համաձայնությունը։ Հայաստանում չգիտես ինչու մտածում էին, որ բավական է առաջարկել մեկ այլ մարդու, և նա ավտոմատ կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, բայց այդ մոտեցումը ծայրաստիճան սխալ է։ Սխալ է, որովհետև ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանի և Հայաստանի հետ կապված բոլոր խնդիրների մասով տարբեր տեսակետ ունեն՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Այդ պատճառով՝ ինչպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման, այնպես էլ փոփոխության ժամանակ այդ հանգամանքները պետք է հաշվի առնվեն»։

Եվսեևը շեշտում է՝ այո՛ Հայաստանն իրավունք ունի հետ կանչել իր ներկայացուցչին, բայց չափազանց դժվար կլինի անդամ բոլոր պետություններին համոզել՝ նրան փոխարինել մեկ այլ ներկայացուցչով: «Երբ նշանակում էին այժմյան գլխավոր քարտուղարին, Ռուսաստանը մեծ ջանքեր էր գործադրում, որ հենց Հայաստանի ներկայացուցիչը լինի, բայց առնվազն Ղազախստանն այդ որոշման հետ կապված առարկություն ուներ։ Դուք գիտեք, որ ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Ղազախստանը պաշտպանում է ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին։ Ուստի ոչ մի վստահություն չկա, որ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանի ներկայացուցիչը։ Հայաստանում, ցավոք սրտի, այդպիսի ընկալում չեղավ»,- հիշեցնում է փորձագետը։

Ըստ ռուս փորձագետի՝ Հայաստանը պետք է դիմեր իր ռազմավարական դաշնակցին ու ասեր, որ նման խնդիր կա, ու այն անհրաժեշտ է քննարկել: «Իմ կարծիքով՝ Ռուսաստանը դեմ չէր լինի քննարկել: Հիմա եղածը եղած է։ Իրադարձությունների զարգացման ամենահավանական սցենարն, ըստ իս, այն է, որ նրանից հետո, երբ հետ կանչվի այժմյան գլխավոր քարտուղարը, հաջորդը կլինի Բելառուսի ներկայացուցիչը։ Ռոտացիան, իհարկե, հաշվի է առնվում, բայց ռոտացիայի համար անհրաժեշտ է բոլորի համաձայնությունը, կոնսենսուս է անհրաժեշտ։ Բայց հիմա Հայաստանի հարցով ՀԱՊԿ-ի ներսում կոնսենսուս չկա։ Նման գործողություններով Հայաստանը իրեն պարզապես զրկեց ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի դերում ներկայացուցիչ ունենալու հնարավորությունից։ Ցավոք, իրավիճակը փրկել հնարավոր չէ, ու, ամենայն հավանականությամբ, նոյեմբերին Բելառուսի ներկայացուցիչը կստանձնի այդ պաշտոնը։ Դա պետք է ուղղակի որպես փաստ ընդունել»,- ընդգծեց Վլադիմիր Եվսեևը։

Փորձագետը միաժամանակ նշում է, որ հայ-ռուսական հարաբերություններում այժմ ոչ թե լարվածություն, այլ թյուրըմբռնում կա. «Այո, դա Հայաստանի Հանրապետության ներքին խնդիրն է, բայց Սահմանադրության այդպիսի կիրառումը թյուրըմբռնման տեղիք է տալիս։ Ինչպե՞ս հնարավոր դարձավ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը։ Իհարկե կարող ենք նրան լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ համարել, բայց եթե համարում եք ոչ լեգիտիմ, ապա պետք է դա ապացուցեք։ Հիմա ստացվում է, որ եթե դուք նրան ոչ լեգիտիմ եք համարում, ապա կարող եք ձերբակալել, բայց սկզբում ապացուցեք, հետո ձերբակալեք: Այլապես ստացվում է՝ խախտում եք գործող սահմանադրությունը։ Հասկանո՞ւմ եք՝ խնդիրն այն չէ, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է գնում (մենք միշտ դրան աջակցում ենք և չենք խառնվում), բայց դա իրավական հարթության մեջ պետք է լինի, սահմանադրությունը չպետք է խախտվի»։

Փորձագետն ընդգծում է. «Եթե խոսքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին է, ապա շտապողականություն չպետք է դրսևորել. տպավորություն է, որ ձեր հետևից ինչ-որ մեկն ընկել է, ու դուք չեք հասցնում։ Ե՞րբ են մարդուն ձերբակալում. երբ նա կարող է փախչել, երբ նա կարող է իր լիազորություններն օգտագործել ու խանգարել քննությանը, բայց այս դեպքում նման բան չկա։ Մարդը ոչ մի տեղ չէր փախչելու, օրինակ՝ Խաչատուրովը եկավ ու ցուցմունք տվեց։ Եվ առհասարակ, ձերբակալության իմաստը ո՞րն է։ Պետք է ուղղակի տրամաբանությունը հասկանալ, բայց մեզ համար տրամաբանությունը հասկանալի չէ, որովհետև միշտ չէ, որ գործում են տրամաբանության շրջանականերում։ Հիմա եղածը եղած է, պետք է ի գիտություն ընդունել ու անպայման շտկումներ անել, որ հետագայում երկկողմ հարաբերություններում խնդիրներ չառաջանան»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում