Լեգենդար երգչուհի Սոֆյա Ռոտարուն ուրախացրել է երկրպագուներին վառ ընտանեկան լուսանկարներով։

Instagram-ում հրապարակված նկարներում Սոֆիա Միխայլովնան, որը օգոստոսի 7-ին 71 տարեկան է դարձել, բնության գրկում է՝ երեկույթի ժամանակ։

Նկարում Ռոտարուն տղայի՝ Ռուսլանի, հարսի՝ Սվետլանայի, թոռան՝ Անատոլիի, թոռնուհու՝ Սոնիի, քրոջ՝ Աուրիկի և շան՝ Ջիմիի ընկերակցությամբ է։ Երգչուհին ցնցող տեսք ունի և իր տարիքից շատ երիտասարդ է երևում։









































