Հայաստանի զինված ուժերում օգոստոսի 13-ին մեկնարկել է 2018թ. նոր ուսումնական փուլը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքները ստուգելու, մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների դասացուցակով նախատեսված միջոցառումների անցկացումը ճիշտ կազմակերպելու և օգնություն ցուցաբերելու նպատակով ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալների, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերի գլխավորությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր և մեկնել զորամասեր:











































