Հնդկաստանի Մունդլանա գյուղի բնակչուհին վերադարձել է ամուսնու մոտ այն բանից հետո, երբ տղամարդը դատարանում խոստացել է կնոջը, որ տանը պատշաճ զուգարան կկառուցի: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Հայտնի է, որ 27-ամյա կինն արդեն 7 տարի համատեղ ապրում է 30-ամյա ամուսնու հետ: Նրանք 2 երեխա ունեն: Զույգի հարաբերությունները սրվել են, և կինն ամուսնալուծության հայց է ներկայացրել դատարան՝ որպես պատճառ նշելով տանը զուգարանի բացակայությունը:
Կնոջ խոսքով՝ ընտանիքը ստիպված է եղել ամեն անգամ կարիքները հոգալ բաց երկնքի տակ՝ ամեն անգամ ենթարկվելով ամոթի սուր զգացման:
Տղամարդը խոստացել է զուգարանը կառուցել մինչև հաջորդ դատական լսումը: