Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կոչ է անում Վաշիգտոնին «իրավական դաշտ» վերադառնալ։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։
Նրա խոսքերով՝ Թուրքիան գործում է «ելնելով միջազգային իրավունքի նորմերից»։
Նա նաև ավելացրել է, որ Անկարան «հրավիրում է ԱՄՆ–ին իրավական դաշտ վերադառնալ» երկկողմանի հարաբերություններում։
Էրդողանը ընդգծել է, որ ԱՄՆ–ի փորձը՝ պատժամիջոցների միջոցով հասնելու պաստոր Էնդրյու Բրանսոնի ազատմանը, անթույլատրելի է։









































