Կոպենհագենում, Նորաձևության շաբաթվա շրջանակներում, ցուցադրություններից մեկի ժամանակ մոդելները բեմ են դուրս եկել նիկաբներով և հիջաբներով։ Այս մասին հաղորդում է BBC գործակալությունը։

Շոուն տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ Դանիայում օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել երեսը ծածկող գլխաշորեր կրելն արգելող օրենքը։ Օրինախախտներին 132-ից մինչև 1340 եվրոյի:

Նիկաբով մոդելներին բեմ է հանել իրանական ծագմամբ դանիացի դիզայներ Ռեզա Էտամադին՝ այդպիսով ցույց տալով իր վերաբերմունքը մուսուլմանական գլխաշորեր կրելու դեմ օրենքին։
Մոդելները ցուցադրել են MUF10 բրենդի նոր հավաքածուն։

«Իրանում, որտեղ ես ծնվել եմ, կանայք ստիպված են պայքարել հագուստի ընտրության հնարավորության համար։ Դանիայում, որտեղ ես մեծացել եմ, կանայք միշտ իրավունք են ունեցել կրել այն, ինչ կցանկանան»,– նշել է Էտամադին։











































