ԱՄՆ Իլինոյս նահանգում տեղի բնակիչներին վախեցրել է զարմանալի երևույթը. ամպերը սկսել են շրջապատել երկիրը: Տեսանյութի վրա ուշադրություն են հրավիրել Reddit պորտալի օգտատերերը:
Նրանք սկսել են ակտիվորեն մեկնաբանել բնության երևույթը և ենթադրել, թե ինչ կարող էր դա լինել:
«Փախիր»,- կատակով խորհուրդ է տվել տեսանյութի հեղինակին օգտատերերից մեկը:

«Ես կսկսեի աղոթել, թեև հավատացյալ չեմ»,- գրել է մյուսը:
«Ոչ, դա հաստատ ցունամի է»,- նշել է ևս մեկ օգտատեր:
Տեսանյութի առնչությամբ օգտատերերը այդպես էլ միասնական կարծիքի չեն հանգել: Բայց ոմանք ենթադրել են, որ տեսանյութում հայտնվել են համատարած ամպեր, որոնք ձևավորվում են մթնոլորտային ճակատի սահմանին:








































