Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է «բուժի իր կախվածությունը պատժամիջոցներից», և եթե Վաշինգտոնը չփոխի իր պահվածքը, ապա «մնացած աշխարհը կմիավորվի և կստիպի նրան դա անել»՝ փոխանցում է RIA Novosti-ն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ կարգադրել է կրկնակի ավելացնել Թուրքիայից ալյումինի և պողպատի ներկրման մաքսատուրքերը՝ համապատասխանաբար մինչև 20% և 50%, ինչը հանգեցրել է թուրքական լիրայի հերթական անկմանը մինչև պատմական նվազագույնի: Այն անկում է ապրել մինչև 6,62 դոլարի դիմաց՝ մեկ օրում կորցնելով իր արժեքի գրեթե 20%-ը:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրճվանքը, որ նա ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային պատճառում է տնտեսական դժվարություններ՝ խայտառակություն է: ԱՄՆ-ը պետք է բուժի իր կախվածությունը պատժամիջոցներից, կամ ամբողջ աշխարհը կմիավորվի և Վաշինգտոնին կստիպի դա անել՝ դուրս գալով բանավոր դատապարտումների սահմաններից: Մենք արդեն առիթ ունեցել ենք կողք կողքի կանգնելու, և մենք պատրաստ ենք դա կրկին անել»,- Twitter-ում գրել է Իրանի արտգործնախարարը:






































