Sunday, 05 07 2026
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:20
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:45
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:15
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել

Քոչարյանը չի գիտակցում՝ իրեն ինչ մեղադրանք է առաջադրվել. չքմեղանալ պետք չէ. Արմեն Մովսիսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում  բնակվող երգիչ, երգահան, կիթառահար Արմեն Մովսիսյանը։

Պարոն Մովսիսյան, նախ կխնդրեի ներկայացնել Ձեր կարծիքը Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Մարտի 1-ի բացահայտմանն ուղղված իշխանությունների իրականացրած քայլերն ինչպե՞ս եք գնահատում՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրելը և այլն։

– Ընդհանրապես վատ: Կայացած երկրի պրակտիկայում դա պիտի չլինի, բայց մեզ մոտ, երբ 27 տարի երկրի՝ որպես միավոր, կայացումը շատ պայմանական կարելի է համարել հաջող, ուր օրենքի բացակայությունը՝ սկսած ընտրություններից, համարվել է նորմ, այս ձերբակալությունները վերջինը չեն լինելու։ Անօրինությունների պոչը շատ երկար է՝ 1996-ից սկսած: Վերաբերմունքս կարտահայտեմ մի օրինակով, երբ Չիլին Պինոչետի ռազմական խունտայի շնորհիվ կարծես սկսեց կայուն զարգացման ուղին, ու քաղաքացիական իշխանությունը վերջիվերջո արդեն Լատինական Ամերիկայի ամենաարագ զարգացող երկրում եկավ իշխանության, և առաջին գործը, որ ձեռնարկեց, սկսեց քրեական հետապնդում Պինոչետի դեմ: Թվում է՝ մարդը երկիրը հանել էր խոր քաղաքական ճգնաժամից ու նախանշել զարգացման ուղիները, բայց այն զոհերը որ կային, այն արյունը, որ թափվել էր, չէին մոռացվել:

Հիմա Քոչարյանն է. երբ խոսում էր իր իշխանության օրոք երկրի զարգացման մասին, մնացածի մասին չեմ էլ ուզում խոսել, ինձ մոտ տպավորություն էր, որ այդ մարդը այդպես էլ չի գիտակցում՝ ինչ մեղադրանք է իրեն ներկայացվել, որ մարդկային արյուն է թափվել իր օրոք, ու ինչքան էլ չքմեղանա՝ բանակն է փաստորեն խառնվել հրամանով, որը ուղղակի արդեն անթույլատրելի է: Հուսամ՝ սա դաս կլինի շատերի համար, ինչքան էլ հոնգուր  հոնգուր լացեն ու բարձրաձայնեն անօրինականությունների մասին, թե իրենց ժամանակաշրջանն է հենց այդպիսին եղել:

Այդտեղ՝ ԱՄՆում, հայերի շրջանում ինչպե՞ս են ընկալվում Հայաստանում տեղի ունեցող վերը նշված իրադարձությունները։

– Սփյուռքը լիահույս է, խանդավառված, լի սպասումներով: Կարծեմ՝ մեր նորագույն պատմության մեջ այսչափ վստահություն ու համակրանք ոչ մի հայկական իշխանավոր չի վայելել:

Կցանկանայի Ձեր կարծիքը լսել առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ։ Ըստ Ձեզ՝ այս ընտրություններն ինչո՞վ են տարբերվելու նախորդ ընտրություններից։

– Շատ տեղյակ չեմ այդ հարցից, բայց կարծեմ՝ ընտրական գործընթացների օրենսդրական դաշտի ապահովման շատ նորամուծություններ են ներմուծվում: Հուսամ՝ կունենանք արդար ընտրություններ: Իհարկե, կուզենայի, որ մեր կրթական ցենզը նույնպես համապատասխաներ ընտրություններին, քանի որ հեղափոխությունը եղավ, բայց նաև մեզ է պետք փոխվել, բայց կարծեմ՝ դա ավելի երկար ժամանակ կուզի:

Նիկոլ Փաշինյանի կուսակցության թեկնածուն Երևանի քաղաքապետի ընտրություններում Հայկ Մարությանն է։ Դուք ինչպե՞ս եք դա գնահատում։ Արդյոք նա ա՞յն մարդն է, ով պետք է լինի այդպիսի պաշտոնում՝ հաշվի առնելով, որ նա չունի քաղաքական գործչի փորձ, տեղական ինքնակառավարման մարմնում աշխատելու, քաղաք ղեկավարելու փորձ։ 

-Իսկ ո՞վ էր քաղաքապետ՝ Վանո Սիրադեղյա՞նը կամ այս մե՞կը, որ անսահման հարստություն էր դիզել: Հայկի՝ քաղաքապետի թեկնածու լինելը մի քիչ շահարկվեց, կասեի՝ անտեղի: Հարցը ես այլ ձև կձևակերպեի՝ իսկ պարտադի՞ր էր, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը կուսակցականացվեր: Սա է ինձ ավելի մտահոգում, այլապես Հայկը կարող է պարզվի՝ լավ էլ մենեջեր է ու նախորդներից ոչ ավելի վատ, և գլուխ է հանում:

Ո՞ւմ եք Դուք տեսնում արժանի Երևանի քաղաքապետի պաշտոնին, ո՞ւմ է արժանի երևանցին։

– Ես գերադասում եմ արդեն առաջադրվածներից ընտրել. տեսական, անձնական տրամադրությունները այս պարագայում ընդամենը ուղեղի վարժանք են:

Դրսի հայերը ցանկություն հայտնո՞ւմ են վերադառնալու Հայաստան։ Հեղափոխությունից հետո իրենց վերաբերմունքը փոխվե՞լ է։

– Եկեք իրատես լինենք. ինչքան հայրենիքը ուղղի իր մեջքը, այնքան ավելի կաճի և՛ գործնական, և՛ անձնական հետաքրքրությունը, իսկ դա պայմանավորված է առաջնային թավշյա հեղափոխության սկսած գործընթացների հաջողությամբ, ու դա ձնագնդի նման մեծանալու է:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում