NASA-ի Parker Solar Probe զոնդի հեռարձակումը, որն առաջին անգամ պետք է հասներ Արեգակի մթնոլորտային շերտին, հետաձգել են տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին հաղորդում է NBC News-ը:
Խնդիրները նկատվել են թռիչքից 1 րոպե 55 վայրկյան առաջ: Դրանք կապված են եղել հրթիռի հետ: Զոնդի հեռարձակումը տեղափոխել են օգոստոսի 12-ը:
Parker Solar Probe-ը առաջին տիեզերական սարքավորումը կլինի, որը կկարողանա «դիպչել» Արեգակի կրակե թագին: Առաքելությունը կտևի յոթ տարի:










































