«Եթե դուք կլյաուզնիկ չեք, ես էլ կլյաուզնիկ չեմ»,- Տավուշի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկել Փաշինյանը: Մարզի բնակիչներից մեկը Փաշինյանին կոչ արեց «վերացնել կոռուպցիան այդ հիմնարկից»: «Ո՞ր հիմնարկից»,- հարցրեց վարչապետը: Ի պատասխան քաղաքացին ասաց, որ կլյաուզնիկ չի, որ հիմնարկի անունը տա: Նա նշեց, որ իրենից 1500 դոլար կաշառք են վերցրել: