Իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծում է, թե Իրանի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է լինի արտոնյալ՝ անկախ ճնշումներից։ «Մեր դիրքորոշումը լինելու է միանշանակ, Հայաստանը Իրանի հետ գարծակցությունը շարունակելու է՝ անկախ երրորդ կողմի ճնշումների։ Հայաստանի անկախացումից հետո մեր հարաբերությունները երբևիցե չեն խաթարվել որևէ տհաճ միջադեպով։ Հետևաբար, հայ-իրանական հարաբերությունները ենթակա չեն ճնշումների»- ասել է նա և նշել, թե մենք էլ նույնքան կարևոր ենք Իրանի համար։
Ըստ իրանագետի՝ ԱՄՆ վարչակազմը դրել է «կամ-կամ» սկզբունքը՝ կամ Իրանի հետ ես, կամ՝ ԱՄՆ-ի։ Դա կարող է խնդիրներ հարուցել Հայաստանի համար։ «Դա որոշակի վտանգներ է պարունակում Հայաստանի և Իրանի հարաբերություններում, նաև վնասելու է տնտեսական գործակցությանը։ Մեզ համար էլ ռիսկեր կան։ Մենք ունենք երկու հարթություն, որտեղ Հայաստանը պետք է աշխատի ակտիվորեն»,- ասել է Ոսկանյանն ու հավելել. «Մենք պետք է բացատրենք ԱՄՆ-ին, որ Հայաստանը Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու այլընտրանք չունի։
Երկրորդ հարթությունը կապված է տնտեսական հատվածի հետ։ Պետք է հստակորեն նկատի առնել, որոնք առաջանում են ԱՄՆ կողմից պատժամիջոցների դեպքում»։










































