Wednesday, 01 07 2026
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՊՆ Նոր Նորքի զինկոմի տեղակալը մեղադրվում է կաշառք վերցնելու և ապօրինի զենք պահելու մեջ

ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատում կոմիսարի տեղակալը, ՊՆ հրամանատարը, ինչպես նաև մեկ քաղաքացի մեղադրվում են խարդախության, կաշառք տալու փորձի և ապօրինի զենք- զինամթերք պահելու մեջ: Այս մասին հայտնում է Դատական տեղեկատվական համակարգը:

ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատում կոմիսարի տեղակալ Հայկ Գագիկի Մադաթյանին մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա, լինելով պաշտոնատար անձ, դիմել է խաբեության և չարաշահելով Պատվական Մինասյանի վստահությունը՝ 2017 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Պատվական Մինասյանից պահանջել է 3000 ԱՄՆ դոլար գումար:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի` խարդախության հատկանիշներով:

ՀՀ ՊՆ N զորամասի մոտոհրաձգային դասակի հրամանատար Պատվական Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիմել է Հայկ Մադաթյանին, որպեսզի վերջինս որոշակի գումարի դիմաց, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստի ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձի կողմից իր օգտին գործողություններ կատարելուն:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով խոշոր չափերով կաշառք տալու հանցափորձ:

Մադաթ Մադաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի հունվար ամսին Կոտայքի մարզի «Սևաբերդի լիճ» կոչվող տարածքում որս անելիս գտել, ապօրինի ձեռք է բերել, փոխադրել և բնակության վայրում` Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում, ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող թվով 1288 հատ փամփուշտ, որոնք 2018 թվականի մարտի 16-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով զինամթերք ձեռք բերելը, պահելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում