ԱՄՆ հետախուզության մշտական հատուկ հանձնաժողովը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին առաջարկել է ցուցմունք տալ 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ։
«Կոմիտեն խնդրում է փակ հարցազրույց տալ երկկուսակցական հանձնաժողովի անդամներին՝ երկկողմանի համաձայնեցված օրը և ժամին»,-ասվում է Սենատի նամակում։
Ասանժի փաստաբանները հայտնել են, որ քննարկում են առաջարկությունը, բայց «ցուցմունքը պետք է համապատասխանի բարձր էթիկական ձևաչափին»։
2012-ից Ջուլիան Ասանժը գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։









































